Ամերիկայի մտահոգտությունը Իսրայելի «Երկաթե գմբեթի» անարդյունավետության վերաբերյալ
(last modified Sat, 22 Jun 2024 13:13:31 GMT )
Հունիս 22, 2024 16:43 Asia/Tehran
  • Ամերիկայի մտահոգտությունը Իսրայելի «Երկաթե գմբեթի» անարդյունավետության վերաբերյալ
    Ամերիկայի մտահոգտությունը Իսրայելի «Երկաթե գմբեթի» անարդյունավետության վերաբերյալ

ParsToday - Ամերիկյան աղբյուրները հայտնել են, որ Վաշինգտոնը մտահոգված է Լիբանանի Հեզբոլլահի հարձակումների դեմ «Երկաթե գմբեթ» կոչվող իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգի անարդյունավետ դառնալու հավանականության համար։

 

CNN-ը մեջբերել է երեք ամերիկացի պաշտոնյաների խոսքերը, որ Վաշինգտոնի որոշ պաշտոնյաներ լրջորեն անհանգստացած են, որ Սիոնիստական ​​ռեժիմի և Լիբանանի միջև համակողմանի պատերազմի դեպքում Հեզբոլլահը կկարողանա հաղթահարել այդ ռեժիմի հակաօդային պաշտպանությունը, հատկապես՝ «Երկաթե Գմբեթը» բռնազավթված Պաղեստինի հյուսիսային մասում։ Ըստ ParsToday-ի՝ այս մտահոգությունն առկա է նաև Սիոնիստական ​​ռեժիմի իշխանությունների մոտ. Որովհետև «Երկաթե գմբեթը» գտնվում է Հեզբոլլահի հսկայական հրթիռային զինանոցի և նրա անօդաչու թռչող սարքերի թիրախում:

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահը չորեքշաբթի օրը, ընդգծելով Սիոնիստական ​​ռեժիմի զսպողական կերպարի փլուզումը, հայտարարեց, որ Հեզբոլլահը կռվել է իր ռազմական հնարավորությունների միայն մի փոքր մասով և զինվել է նոր զինատեսակներով, որոնք ցույց կտա մարտի դաշտում:

Սիոնիստական ​​ռեժիմի հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթը» վերջին օրերին մի քանի անգամ հաջողությամբ հարձակման է ենթարկվել լիբանանյան «Հեզբոլլահի» կողմից։

Միևնույն ժամանակ, Լիբանանի Հեզբոլլահը երեքշաբթի օրը հրապարակել է «Այն ինչ բերեց Հոդոդը» (հրթիռի անուն) վերնագրով տեսանյութ, որը պարունակում է օդային տեղեկություններ օկուպացված Պաղեստինում Իսրայելի դիրքերի, «Երկասթե Գմբեթի» և այլ հակաօդային պաշտպանության համակարգերի, Հայֆայի ծոցում ռազմածովային բազաների մասին:

Սիոնիստական ​​լրատվամիջոցները զարմանք են հայտնել լիբանանյան «Հեզբոլլահի» հետախուզական անօդաչու թռչող սարքի՝ գրավյալ Պաղեստինի խորքերը հեշտ ներթափանցելու և Սիոնիստական ​​ռեժիմի ռազմավարական դիրքերից, այդ թվում՝ Սիոնիստական ​​ռեժիմի հրթիռային օբյեկտներից, սպառազինության տեղամասերից, «Երկաթե գմբեթի» հարթակներից, նավահանգիստներից և ֆրեգատներից, ինչպես նաև Հայֆայի ռազմավարական նավահանգիստից  զգայուն տեղեկատվություն հավաքելու առնչությամբ։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ Սիոնիստական ​​ռեժիմը Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին նոր զանգվածային ջարդ է սկսել Պաղեստինի անպաշտպան և ճնշված ժողովրդի դեմ:

Մյուս կողմից, Գազայի պաղեստինյան դիմադրությունը եւ Լիբանանի, Իրաքի, Եմենի եւ Սիրիայի դիմադրության մյուս խմբաորումները հայտարարել են, որ այս հանցագործությունների համար նրանք վրեժ կլուծեն զավթիչ ռեժիմից։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների սկզբից ի վեր նահատակվել է ավելի քան 37 հազար պաղեստինց, վիրավորվել՝ ավելի քան 85 հազարը:

Իսրայելի ռեժիմի հիմքը դրվել է 1917 թվականին՝ բրիտանական գաղութատիրության նախագծով և տարբեր երկրներից պաղեստինյան երկիր հրեաների ներգաղթի միջոցով, իսկ դրա գոյության մասին հայտարարվել է 1948 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր տարբեր զանգվածային սպանությունների ծրագրեր են իրականացվել Պաղեստինի ժողովրդին ցեղասպանության ենթարկելու և նրա ողջ երկիրը տիրանալու նպատակով:

 

Բանալի բառեր՝ Իսրայելի հանցագործությունները Գազայում, Լիբանանում և Պաղեստինում, լիբանանյան Հեզբոլլահի հարձակումները իսրայելական դիրքերի վրա, դիմադրության ճակատ Արևմտյան Ասիայում, Ամերիկա և Իսրայել