ԱՄՆ-ում ռուսական վիզաների կենտրոններ փակման դեպքում Մոսկվան համարժեք պատասխան կտա. Զախարովա
(last modified Sat, 22 Jun 2024 14:58:14 GMT )
Հունիս 22, 2024 18:28 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում ռուսական վիզաների կենտրոններ փակման դեպքում Մոսկվան համարժեք պատասխան կտա. Զախարովա

Մոսկվան համարժեք պատասխան կտա, եթե ԱՄՆ-ը փակի ռուսական վիզային կենտրոնները և զրկի դիվանագետներին հարկային արտոնություններից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: 

Ավելի վաղ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հայտնել էր, որ ամերիկյան վարչակազմը կփակի ԱՄՆ-ում ՌԴ վիզային կենտրոնի երկու բաժանմունքները, ինչպես նաև կզրկի ռուս դիվանագետներին երկրում հարկեր չվճարելու արտոնությունից։ Դեսպանի խոսքով՝ ամերիկյան կողմը որևէ կերպ չի բացատրել իր գործողությունները։