Ի՞նչ գիտենք Ամերիկայում մահվան դպրոցների և ամլացման նախագծի մասին
(last modified Sun, 23 Jun 2024 13:41:56 GMT )
Հունիս 23, 2024 17:11 Asia/Tehran
  • Ի՞նչ գիտենք Ամերիկայում մահվան դպրոցների և ամլացման նախագծի մասին

Համաշխարհային հասարակական կարծիքում ԱՄՆ-ի պատկերը խիստ տարբերվում է մարդու իրավունքների պաշտպանությանը հավակնող այս ամենամեծ երկրում տիրող իրականությունից։ Միացյալ Նահանգները կառուցված է միլիոնավոր բնիկների և ստրուկների արյան վրա, որոնք Ամերիկա են բերվել Աֆրիկայից:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ավելի քան 100 տարի Ամերիկայի բնիկ երեխաները գիշերօթիկ դպրոցներ տեղափոխվելուց հետո, դպրոցի անձնակազմի կողմից ենթարկվել են սեռական բռնության և կտտանքների։

Վկայակոչելով Daily Mail-ը,  Parstoday-ը հաղորդել է, որ ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը 1819-ից 1969 թվականներին հիմնել է ավելի քան 500 գիշերօթիկ դպրոց բնիկ երեխաների համար՝ այս երեխաներին իրենց ընտանիքներից բաժանելու նպատակով: Washington Post-ի կողմից անցկացված հետաքննությունը ցույց է տալիս, թե ինչպես են այս դպրոցները ճանապարհ հարթել սեռական հիվանդների հանցագործության համար:

Փաստորեն, այս դպրոցներում երկու խոշոր հանցագործություն է տեղի ունեցել.
Մեկն այն է, որ եվրոպացի ներգաղթյալ սպիտակամորթները բնիկներին ցեղասպանության ենթարկելու նպատակով՝ հնդկացիների ջարդին զուգահեռ, նրանց հազարավոր երեխաներին հավաքեցին դպրոցներում՝ որի նպատակն էր ոչնչացնել ամերիկյան հնդկացիների համայնքները:
Երեխաների դեմ ավելի մեծ հանցագործություն է իրականացրել Վատիկանի եկեղեցին։ Այնպես որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ներողություն խնդրեց Կանադայի բնիկներին բռնության ենթարկելու գործում Կաթոլիկ եկեղեցու դերի կապակցությամբ, այն բանից հետո, երբ նախկին գիշերօթիկ դպրոցների մոտ հարյուրավոր գերեզմաններ էին հայտնաբերվել:

Սեռական ոտնձգություններ և բռնություններ տեղի են ունեցել Ամերիկայի և Կանադայի բնիկ երեխաների գիշերօթիկ դպրոցներում, այս դպրոցների գոյության վերջին տարիներին՝ 1950-ական և 1960-ական թվականներին: Այսինքն, որքան ավելի են քաղաքակիրթ և մարդու իրավունքների պաշտպան են ձևացել ամերիկյան և կանադական կառավարությունները, նույնքան ավելի է աճել նրանց ռասիզմի և գերակայության ոգին:
Նախկին կաթոլիկ քահանան խոստովանել է, որ երբ բախվել է սեռական բռնության մեղադրանքների հետ, հասկացել է, որ այս դպրոցները հանցագործների հրաշքների աշխարհն են եղել։

Ամլացման և ստրկացման նախագիծ

1930-ականներին բնիկների և հնդկացիների գործերի ամերիկյան բյուրոն սկսեց ամլացնել բնիկ ամերիկուհիներին՝ բնիկների առողջապահական ծառայության ծրագրի միջոցով: Այս ամլացումը կատարվել է հնդիկ կանանց առողջության պատրվակով և որոշ դեպքերում նույնիսկ առանց կանանց իմացության:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 1970-ականների սկզբին վերարտադրողական տարիքի հնդիկ կանանց ավելի քան 42 տոկոսը ամլացվել է:

Ամերիկյան 13 գաղութների բնակչությունը 1625-1775 թվականներին 2000-ից հասել է 2400000-ի, մինչդեռ Ամերիկայի հյուսիս-արևելքի բնիկները տեղահանված էին և անօթևան: 1776 թվականին Բրիտանիայից անկախանալուց և Միացյալ Նահանգների պաշտոնական ձևավորումից հետո, ներգաղթ սկսվեց դեպի Ամերիկա։ Եվրոպացի գաղթականները բախվել են բնիկ ցեղերի հետ, ինչպիսիք են Ապաչները, Չերոկինները, Չեյենները, Չինուկներըը, Նավախոնները և Սիուքսները և ոչնչացրել նրանց սերունդները:

Դեյվիդ Ա. Ստենարդը» իր «Ամերիկյան Հոլոքոստ. Նոր աշխարհի նվաճումը»  American Holocaust: The Conquest of the New World գրքում կարծում է, որ Արևմտյան կիսագնդում մոտ 100 միլիոն բնիկները սպանվել են եվրոպացիների և նրանց ժառանգների կողմից հինգ դարերի ընթացքում:
Չնայած Ամերիկայի Անկախության հռչակագրում նշված որոշ իրավունքների, ինչպիսիք են կյանքի, ազատության և երջանկության իրավունքը , այդ իրավունքները ոչ բոլոր ամերիկացիների համար էին: Փաստորեն, ԱՄՆ-ի անկախությունը ձևավորվել է ռասայական խտրականության և գերազանցության հիման վրա։ Սպիտակամորթ եվրոպացի ներգաղթյալներն ունեին ստրկության համակարգ, որը նրանք բերեցին Ամերիկա մայրցամաք: Ենթադրվում է, որ 16-19-րդ դարերում մոտ 35 միլիոն տղամարդիկ, կանայք և երեխաներ Աֆրիկայից բերվել են Նոր աշխարհ :

Ըստ Անդրատլանտյան ստրուկների առևտրի տվյալների բազայի՝ Հյուսիսային Ամերիկա բերվածներից մոտ 12,5 միլիոնը աշխատել են ագարակներում՝ ծանր պայմաններում:

 

Մեկ դար առաջ, նախքան իրենց քաղաքացիական իրավունքների և ազատությունների նվաճումը, սևամորթները ստիպված էին Ամերիկայի բանակում պայքարել սպիտակամորթների համար:
1861 թվականին սկսված և մինչև 1865 թվականը տևած պատերազմում զոհվել են 750 հազար զինվորներ և անհայտ թվով խաղաղ բնակիչներ։
Ամերիկայում ռասայական խտրականության օրենքը շարունակվեց մինչև 1960-ական թվականները, մինչև որ ձևավորվեց ամերիկյան քաղաքացիական իրավունքների շարժումը և ավարտվեց «Մարտին Լյութեր Քինգի» սպանությամբ, իսկ ռասայական խտրականության օրենքը չեղարկվեց։

Չնայած ռասայական խտրականության մասին օրենքի չեղարկմանը, Ամերիկայի բնիկները և սևամորթները դեռ բախվում են խտրականության և անարդարության:
Ամերիկայի ամենամեծ խնդիրներից մեկը ամերիկյան հասարակության մեջ տիրող ճեղքվածքն ու անհավասարությունն է: Այս բացն ու անհավասարությունը ամերիկյան հասարակության մեջ առաջացրել են երկու բևեռ. Իհարկե, Ամերիկայից դուրս ևս ԱՄՆ-ն ունի ցեղասպանությունների և հանցագործությունների սև վիճակացույց Հարավային Ամերիկայից մինչև Արևելյան և Արևմտյան Ասիա:

Բանալի բառեր՝ բնիկների ջարդ, Ամերիկայի մայրցամաքի բնիկներ, Ամերիկայում քաղաքացիական պատերազմ, ստրուկներ Ամերիկայի մայրցամաքում