Հունիս 23, 2024 18:13 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն է պատասխանատու Սևաստոպոլի լողափում կանխամտածված հրթիռային հարձակման համար. ՌԴ ՊՆ

Վաշինգտոնը պատասխանատու է Սևաստոպոլում խաղաղ բնակիչների վրա հրթիռային հարձակման համար, քանի որ ամերիկյան ATACMS հրթիռների բոլոր թռիչքները մուտք են արվում ամերիկյան մասնագետների կողմից: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ամերիկյան ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռների թռիչքային առաքելությունները մուտքագրվում են ամերիկացի մասնագետների կողմից՝ հիմնվելով ԱՄՆ արբանյակային հետախուզության տվյալների վրա, ուստի Սևաստոպոլում խաղաղ բնակչության վրա կանխամտածված հրթիռային հարձակման պատասխանատվությունն առաջին հերթին կրում է Վաշինգտոնը»:

ՌԴ ռազմական գերատեսչությունն ընդգծել է, որ նման գործողություններն անպատասխան չեն մնա։

Հունիսի 23-ին Մոսկվայի ժամանակով ժամը 12:15-ին կանխամտածված ահաբեկչություն է իրականացվել Սևաստոպոլ քաղաքի վրա ամերիկյան հինգ օպերատիվ-մարտավարական ATACMS հրթիռներով՝ հագեցած կասետային մարտագլխիկներով։ Հրթիռային հարձակումը հետ մղելիս ռուսական հակաօդային պաշտպանությունը որսացել է չորս հրթիռ։ Հինգերորդ ամերիկյան հրթիռի բեկորային մարտագլխիկի պայթյունն օդում հանգեցրել է բազմաթիվ զոհերի Սևաստոպոլի խաղաղ բնակիչների շրջանում։ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել և տարբեր ծանրության վիրավորում է ստացել 124 մարդ, որոնցից 27-ը երեխաներ են։ Զոհվածների թվում 2 երեխա կա։

 

Պիտակ