Հուլիս 24, 2024 17:50 Asia/Tehran
  • ԵԱՏՄ-ն և Ինդոնեզիան առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների նոր փուլ են անցկացրել

Եվրասիական տնտեսական միությունը և Ինդոնեզիան ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների հերթական փուլն են անցկացրել, ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաղորդագրության մեջ:

Բանակցությունների հինգերորդ փուլը կայացել է հուլիսի 22-24-ը Ինդոնեզիայի Բաթու քաղաքում: ԵՏՀ առևտրային քաղաքականության վարչության բաժնի պետի տեղակալ Կիրա Դանիլչևան ասել է, որ էական առաջընթաց է գրանցվել ապագա համաձայնագրի տեքստի համաձայնեցման հարցում, նախանշվել են հետագա քայլերը, որոնք անհրաժեշտ են բանակցային գործընթացն ավարտելու համար:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդն Ինդոնեզիայի հետ բանակցություններ սկսելու մասին որոշումն ընդունել է 2022 թվականի մայիսին: Քննարկումները սկսվել են 2023 թվականի ապրիլին:

ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

 

Պիտակ