ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Գազայում իրավիճակն աղետալի է
https://parstoday.ir/hy/news/world-i220932-ՄԱԿ_ի_գլխավոր_քարտուղար._Գազայում_իրավիճակն_աղետալի_է
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Գազայի իրավիճակն աղետալի է և աննախադեպ ցանկացած պատերազմի համար։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 26, 2024 11:30 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Գազայում իրավիճակն աղետալի է

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Գազայի իրավիճակն աղետալի է և աննախադեպ ցանկացած պատերազմի համար։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Անտոնիո Գուտերեշը հայտարարել է. «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար դառնալուց ի վեր ես ականատես եմ եղել Գազայում սպանությունների և ավերածությունների ամենաբարձր մակարդակին»:

Նա նշել է, որ Գազայի հատված մուտք գործող մարդասիրական օգնության մակարդակը  չի համապատասխանում կարիքներին, հավելելով. «Տիրում է կատարյալ անօրինականության վիճակ և ոչ ոք չի ստանձնում մարդասիրական օգնության շարասյուները թալանելու պատասխանատվությունը»։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից, արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ, Իսրայելի կեղծ ռեժիմը Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին զանգվածային ջարդերի է ենթարկում Պաղեստինի անպաշտպան ժողովրդին։

Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ից մինչ օրս զոհվել է 39 հազար 175 մարդու,  վիրավորվել՝ 90 հազար 403 հոգի։