Neuralink-ը չիպ է տեղադրել 2-րդ մարդու ուղեղում. Իլոն Մասկ
Օգոստոս 06, 2024 16:26 Asia/Tehran
Իլոն Մասկի Neuralink ընկերությունն արդեն երկրորդ կամավորի ուղեղում տեղադրել է իր սարքը, որն անդամալույծ բուժառուներին հնարավորություն է տալիս միայն մտքի միջոցով օգտագործել թվային սարքեր։
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Neuralink-ը դեռ իր սարքի փորձարկման փուլում է։ Սարքն օգտագործող առաջին բուժառուն հնարավորություն է ստացել խաղալ տեսախաղեր, օգտվել համացանցից, գրառումներ անել սոցիալական ցանցերում և շարժել համակարգչի կուրսորը։
Մասկը շատ մանրամասներ չի հայտնել երկրորդ բուժառուի մասին, բայց նշել է, որ իմպլանտը շատ լավ աշխատում է։ Նա հավելել է, որ այս տարի Neuralink-ն իմպլանտներ կտրամադրի ևս 8 բուժառուի։
Պիտակ