Հարիսի կոկորդիլոսի արցունքները՝ Գազայի համար
https://parstoday.ir/hy/news/world-i222330-Հարիսի_կոկորդիլոսի_արցունքները_Գազայի_համար
Սիոնիստական ռեժիմին ռազմական աջակցություն ցուցաբերող ԱՄՆ փոխնախագահը կոկորդիլոսի արցունքներ է թափել Գազայի համար։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 30, 2024 11:09 Asia/Tehran
  • Հարիսի կոկորդիլոսի արցունքները՝  Գազայի համար

Սիոնիստական ռեժիմին ռազմական աջակցություն ցուցաբերող ԱՄՆ փոխնախագահը կոկորդիլոսի արցունքներ է թափել Գազայի համար։

«Մեհր» գործակալությունը, վկայակոչելով «Շահաբ» գործակալությանը, հայտնում է, որ Քամալա Հարիսը խոսել է Գազայի վերաբերյալ։

Ընդգծելով ԱՄՆ-ի համակողմանի աջակցությունը Սիոնիստական ռեժիմին, նա ասել է․ «Շատ անմեղ պաղեստինցիներ են սպանվում, և մենք պետք է գնանք հրադադարի: Ամերիկացի միջնորդները Դոհայում են հրադադարի համար, և այս պատերազմը պետք է ավարտվի։ Դոհայի բանակցություններում մենք պետք է համաձայնության գանք, և պատերազմը պետք է ավարտվի։ Գազայում հրադադարից հետո տարածաշրջանում տեղի կունենան բազմաթիվ զարգացումներ»։

Նա ընդգծել է նաև խնդիրը «երկու պետություն» սկզբունքով լուծելու անհրաժեշտությունը։

ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է․ «Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու, և կարևոր չէ, թե ինչպես։ Իսրայելին զենք ուղարկելու ԱՄՆ քաղաքականությունը չի փոխվի»։