Շտայնմայերը քննադատել է Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացումը
https://parstoday.ir/hy/news/world-i22288-Շտայնմայերը_քննադատել_է_Արևելյան_Եվրոպայում_ՆԱՏՕ_ի_զորավարժությունների_անցկացումը
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը քննադատության է ենթարկել Saber Strike միջազգային զորավարժությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 18, 2016 05:21 Asia/Tehran
  • Շտայնմայերը քննադատել է Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացումը

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը քննադատության է ենթարկել Saber Strike միջազգային զորավարժությունները:

«Այն, ինչ մենք հիմա չպետք է անենք, իրավիճակի սրումն է զենքերի ձայներով և մարտական բղավոցներով։ Նրանք, ովքեր կարծում են, որ դաշինքի արևելյան սահմանին տանկերի խորհրդանշական շքերթը ուժեղացնում է անվտանգությունը՝ սխալվում են»,- հայտարարել է դիվանագետը՝ Bild am Sonntag-ին տված հարցազրույցում։

Շտայնմայերի խոսքով՝ «մահացու վտանգավոր է հայացքը հառել միայն ռազմական ոլորտին և փրկություն փնտրել վախեցնելու քաղաքականության մեջ»։

Նա նշել է, որ պաշտպանության նախապատրաստությանը զուգահեռ պետք է պատրաստակամություն լինի երկխոսությանը և համագործակցությանը։ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը համարում է, որ հարկավոր է Ռուսաստանին ներգրավել միջազգային համագործակցության պատասխանատվության մեջ։