ՌԴ արտգործնախարարը Իրանի և Թուրքիայի գործընկերների հետ Դոհայում կքննարկի սիրիական խնդիրը
https://parstoday.ir/hy/news/world-i226568-ՌԴ_արտգործնախարարը_Իրանի_և_Թուրքիայի_գործընկերների_հետ_Դոհայում_կքննարկի_սիրիական_խնդիրը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Դոհայում ակնկալում է հանդիպել Իրանի և Թուրքիայի իր գործընկերների՝ Աբբաս Արաղչիի և Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու Սիրիայում իրավիճակի սրացումը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 06, 2024 10:13 Asia/Tehran
  • ՌԴ արտգործնախարարը Իրանի և Թուրքիայի գործընկերների հետ Դոհայում կքննարկի սիրիական խնդիրը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Դոհայում ակնկալում է հանդիպել Իրանի և Թուրքիայի իր գործընկերների՝ Աբբաս Արաղչիի և Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու Սիրիայում իրավիճակի սրացումը։

Ինչպես Լավրովը նշել է ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, ռուսական կողմը տեղեկություններ ունի, թե ովքեր են աջակցում Սիրիայում ահաբեկիչներին։ Եվ ռուսական կողմը կցանկանար այս գործընթացի բոլոր գործընկերների հետ քննարկել` ինչպես փակել նրանց ֆինանսավորման և սպառազինության աղբյուրները։

«Հանրային տիրույթում գտնվող տեղեկատվության մեջ, մասնավորապես, նշվում են ամերիկացիները, բրիտանացիները և մի քանի այլ դերակատարներ»,- ասել է ՌԴ նախարարը՝ խոսելով այն մասին, թե ում է ձեռնտու էսկալացիան։

Նրա խոսքով` ոմանք ասում են, որ Իսրայելը շահագրգռված է իրավիճակի սրմամբ, որպեսզի Գազայի հատվածն ուշադրության կենտրոնում չլինի։

ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Սիրիայում իրավիճակը կայունացնելը դժվար է. դա բարդ խաղ է, որում բազմաթիվ գործող անձինք են ներգրավված։ Միևնույն ժամանակ նա ակնկալում է, որ բանակցությունները կօգնեն կայունացնել իրավիճակը։

Հիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը:

arm.sputniknews