Աշխարհի խոշորագույն ներդրումային հիմնադրամը պատժամիջոց է սահմանել իսրայելական ընկերության նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i226580-Աշխարհի_խոշորագույն_ներդրումային_հիմնադրամը_պատժամիջոց_է_սահմանել_իսրայելական_ընկերության_նկատմամբ
Աշխարհի խոշորագույն ներդրումային հիմնադրամը պատժամիջոց է սահմանել իսրայելական ընկերության նկատմամբ՝ պաղեստինցիներին պատկանող օկուպացված տարածքներում ավանաշինության ծրագրին մասնակցելու համար։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 06, 2024 11:22 Asia/Tehran
  •  Աշխարհի խոշորագույն ներդրումային հիմնադրամը պատժամիջոց է սահմանել իսրայելական ընկերության նկատմամբ

Աշխարհի խոշորագույն ներդրումային հիմնադրամը պատժամիջոց է սահմանել իսրայելական ընկերության նկատմամբ՝ պաղեստինցիներին պատկանող օկուպացված տարածքներում ավանաշինության ծրագրին մասնակցելու համար։

Հղում անելով «Մեհր» գործակալությանը, «Սահաբ»  ցանցը հաղորդում է, որ աշխարհում ամենախոշորը համարվող Նորվեգիայի պետական ներդրումային հիմնադրամը դադարեցրել է ներդրումները իսրայելական  Bizek  ընկերությունում, որը կապի ծառայություններ է մատուցում  Սիոնիստական բնակավայրերում։

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ հիմնադրամի էթիկայի խորհուրդը ներկայացրել է Պաղեստինի օկուպացված տարածքներում Սիոնիստական ռեժիմի գործողություններին աջակցող ընկերությունների էթիկական չափանիշների նոր և խիստ չափանիշները։

Ըստ այս չափանիշների, առաջարկվել է դադարեցնել ներդրումները Bizek  ընկերությունում, քանի որ վերջինս կապի ծառայություններ է մատուցում միջազգային իրավունքի համաձայն անօրինական համարվող բնակավայրերում։

2016 թվականի դեկտեմբերին ընդունված ՄԱԿ-ի ԱԽ 2334 բանաձևն Իսրայելից պահանջում է  դադարեցնել օկուպացված տարածքներում ավանաշինության քաղաքականությունը։

Միջազգային իրավունքի համաձայն՝ գրավյալ տարածքներում կառուցված բոլոր հրեական բնակավայրերը համարվում են անօրինական։