Մոսկվան ՆԱՏՕ-ին զգուշացրել է Ռուսաստանի շահերը անտեսելու վերաբերյալ
Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը ՆԱՏՕ-ին զգուշացրել է այդ երկրի շահերը անտեսելու վերաբերյալ:
Երեքշաբթի փետրվարի 2-ին, «Ասոշիեյտդ պրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ նշելով, որ խոստումները չկատարելու պատճառով Ռուսաստանը չի վստահում ՆԱՏՕ-ին Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ասել է.-« Քանի դեռ ՆԱՏՕ-ն անտեսում է Ռուսաստանի ազգային շահերը և չի կատարում իր խոստումները անհնար է համագործակցել այդ կազմակերպության հետ»:
Պատրուշևը հավելել է.-«ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի համագործակցության կասեցումը, որը կատարվել է Բրյուսելի նախաձեռնությամբ, ավելի է սրել կողմերի միջև անվստահության և լարվածության մթնոլորտը»:
Նշելով , որ Մոսկվան չի պատրաստվում առճակատվել ՆԱՏՕ-ի հետ, Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հստակեցրել է.-«Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել հարաբերություններն ՆԱՏՕ-ի հետ միայն այն պայմանով, որ այդ կազմակերպությունը ուշադրություն դարձնի Ռուսաստանի ազգային շահերին և հարգի միջազգային օրենքները»:
Պատրուշևն ընդգծել է.-«ՆԱՏՕ-ն այն պայմաններում է Արևելյան Եվրոպայի երկրներին ընդգրկում այդ կազմակերպության մեջ, երբ Ռուսաստանին խոստացել էր այդ երկրների տարածքում ռազմաբազա և հարձակողական սպառազինություն չի տեղակայելու, սակայն ՆԱՏՕ-ն դրժել է իր խոստումը»: