Սիրիայում ռուսական բազաների զինվորականները գտնվում են բարձր պատրաստության վիճակում․ ՌԴ ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i226656-Սիրիայում_ռուսական_բազաների_զինվորականները_գտնվում_են_բարձր_պատրաստության_վիճակում_ՌԴ_ԱԳՆ
Սիրիայում ռուսական բազաներում գտնվող զինվորականները ներկայումս գտնվում են բարձր պատրաստության վիճակում, նրանց անվտանգությանը սպառնացող վտանգներ չկան։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 08, 2024 15:25 Asia/Tehran
  • Սիրիայում ռուսական բազաների զինվորականները գտնվում են բարձր պատրաստության վիճակում․ ՌԴ ԱԳՆ

Սիրիայում ռուսական բազաներում գտնվող զինվորականները ներկայումս գտնվում են բարձր պատրաստության վիճակում, նրանց անվտանգությանը սպառնացող վտանգներ չկան։

Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները Սիրիայում ՌԴ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։

Ռուսաստանը կապի մեջ է սիրիական բոլոր ընդդիմադիր խմբավորումների հետ։ Մոսկվան կոչ է անում հարգել սիրիական հասարակության բոլոր էթնիկ ուժերի կարծիքը և աջակցում է ներառական քաղաքական գործընթաց հաստատելու ջանքերին։

Անհրաժեշտ է հրաժարվել բռնության կիրառումից և կառավարման բոլոր հարցերը լուծել քաղաքական ճանապարհով, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

24news.am