Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հերթական հանդիպումը կանցկացվի Բաթումում
Հունիս 22, 2016 13:30 Asia/Tehran
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին՝ Բաթումում:
Այս մասին հայտնել է լրատվամիջոցի վրացական բյուրոն՝ վկայակոչելով Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելուն:
Նա ընդգծել է, որ բոլոր երեք երկրների նախարարություններն աշխատել են այն հուշագրի վրա, որը պետք է ստորագրվի առաջիկա հանդիպման ժամանակ:
Խիդաշելին ընդգծել է, որ Թուրքիայում պաշտպանության նախարարի փոփոխումը փոքր-ինչ հետաձգել է եռակողմ հանդիպումը, որը Բաթումում ծրագրվել էր հուլիսի սկզբին, սակայն կայանալու է հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին:
Պիտակ