Աղքատ երկրները դառնում են եվրոպական թափոնների զոհ
(last modified Wed, 02 Apr 2025 13:28:26 GMT )
Ապրիլ 02, 2025 16:58 Asia/Tehran
  • Աղքատ երկրները դառնում են եվրոպական թափոնների զոհ

Եվրոստատը հայտնում է, որ եվրոպական երկրների թափոնների մեծ մասը տեղափոխվում է այլ երկրներ՝ դրանց բացասական հետևանքներից խուսափելու համար։ Վերջին զեկույցների համաձայն՝ տեղափոխվող թափոնների քանակը հասնում է ավելի քան 35 միլիոն տոննայի։

Ժամանակակից աշխարհը դիմակայում է թափոնների կառավարման և շրջակա միջավայրի  հետ կապված լուրջ մարտահրավերների: Ավելի քան 35 միլիոն տոննա թափոնների տեղափոխումն այլ երկրներ ոչ միայն նպաստում է դրանցում բնապահպանական խնդիրների առաջացմանը, այլև վկայում է այն մասին, որ եվրոպական երկրներն անկարող են կառավարել թափոնները։

Արդյունքում այն երկրներում, ուր տեղափոխվում են թափոնները, կարող են առաջանալ բնապահպանական ու առողջապահական խնդիրներ։ Ուստի անհրաժեշտ է միջազգային մասշտաբով այս ոլորտում կիրառել առավել արդյունավետ քաղաքականություն։

Եվրոպական երկրներում վերամշակման, վառելիքի և աշխատավարձի արժեքը բարձր է,  հետևաբար այդ երկրներն իրենց թափոնները ցածր արժեքով վաճառում են այլ երկրների: Իսկ թափոնների հիմնական ուղղություններն են Թուրքիան, Հնդկաստանը, Պակիստանը և Ինդոնեզիան։ Թափոնները ներառում են մետաղի ջարդոն (երկաթ և պողպատ)՝ որն ուղարկվում է Թուրքիա, թուղթ և ստվարաթուղթ՝ որն ուղարկվում է Հնդկաստան։ Հաջորդ ետղում պլաստիկ թափոններն են, ընդ որում Հնդկաստանը և Թուրքիան հանդիսանում են այս տեսակի թափոնների տեղափոխման հիմնական ուղղությունները:

Մեծ Բրիտանիան տարեկան մոտ 10 միլիոն տոննա թափոն,  հիմնականում՝ մետաղի ջարդոն, պլաստիկի, էլեկտրոնային և էլեկտրական սարքավորումների թափոններ է արտահանում այլ երկրներ։

Ըստ զեկույցների՝ Մեծ Բրիտանիայում տարեկան արտադրվում է մոտ 50 միլիոն անվադողի թափոն, ընդհանուր 700 տոննա կշռով, որի կեսն ըստ պաշտոնական վիճակագրության՝ արտահանվում է Հնդկաստան՝ վերամշակման նպատակով։

Մոտ երկու ամիս առաջ Հնդկաստանի արևմտյան Մահարաշտրա նահանգի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, որտեղ վերամշակվում էին եվրոպական անվադողերը, զոհվել են  երկու կին և երկու երեխա։ Հաղորդվում է, որ գործարանի տարածքում բուսականությունը չկար, իսկ ջրային ուղիներն աղտոտված են։ Բացի այդ, գործարանի մոտակա գյուղի բնակիչնեը   բողոքում են մշտական հազից և աչքի խնդիրներից:

Բնապահպանները հայտարարում են, որ եվրոպական կառավարությունների այս քաղաքականությունը հակասում է էթիկայի ու բնապահպանության սկզբունքներին՝ հավելելով, որ այդ երկրները թափոններ են ուղարկում այլ երկրներ՝ խուսափելու դրանց վերամշակման կամ ոչնաչցման ծախսերից և հետևանքներից։

Վերջերս Մեծ Բրիտանիայի բնապահպանները հրապարակեցին զեկույց, որի համաձայն՝  Հնդկաստանում միլիոնավոր մարդիկ ֆիզիկական խնդիրներ են ունեցել  բրիտանական թափոնների վերամշակման հետևանքով առաջացած իրավիճակի պատճառով։