Amnesty International. Հունգարիան հավանություն է տվել Իսրայելի ցեղասպանությանը
(last modified Fri, 04 Apr 2025 07:01:50 GMT )
Ապրիլ 04, 2025 10:31 Asia/Tehran
  • Amnesty International. Հունգարիան հավանություն է տվել Իսրայելի ցեղասպանությանը

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի վարչապետի Հունգարիա կատարած այցին, հայտարարել է, որ այդ երկրի կառավարության կողմից Նեթանյահուին հյուրընկալելը նշանակում է Գազայում Իսրայելի կողմից իրականացված ցեղասպանության հաստատում։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հայտնում է, որ կազմակերպության ղեկավար Անյես  Կալամարը հայտարարել է, որ Միջազգային քրեական դատարանի անդամ երկրների ղեկավարներն ու պաշտոնյաները չպետք է ոտնահարեն դատարանի վճիռը, հանդիպելով Իսրայելի ցեղասպան ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կամ այլ հետախուզվողների հետ։

Կալամարն ասել է․ «Հաագայի դատարանից Հունգարիայի դուրս գալու մասին հայտարարությունը միջազգային պատասխանատվությունից խուսափելու և Հաագայի դատարանի գործունեությունը խոչընդոտելու լկտի և ապարդյուն փորձ է»։

Նա նշել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հանդիպումը Նեթանյահուի  հետ նշանակում է ընդունել Միջազգային քրեական դատարանի կողմից հետախուզվողին, հավելելով, որ Եվրամիությունը և Հաագայի տրիբունալի բոլոր անդամ երկրները պետք է անհապաղ Հունգարիայից պահանջեն ձերբակալել Նեթանյահուին և հանձնել դատարան։

Բենիամին Նեթանյահուի Հունգարիա այցի մասին հայտարարությունից անմիջապես հետո Բուդապեշտի կառավարությունը, մերժելով գործադրել վերջինիս ձերբակալելու մասին Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) օրդերը, հայտարարեց կառույցից դուրս գալու մասին։

Անցած նոյեմբերին, դատարանի վճռի հրապարակումից մեկ օր անց, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն Իսրայելի վարչապետին հրավիրել էր այցելել Բուդապեշտ։

  Որպես Միջազգային քրեական դատարանի հիմնադիր անդամ՝ Հունգարիայից պահանջվում է ձերբակալել և արտահանձնել այն անձանց, ում ձերբակալության վճիռ է արձակել դատարանը։ Սակայն Օրբանը վճռի հրապարակումից հետո դա անվանել է բացարձակապես անընդունելի: