Անարգալից վերաբերմունք Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Բուդապեշտ ժամանելուց ժամեր անց, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, որ իր երկիրը դուրս կգա Միջազգային քրեական դատարանից։ Հունգարացի այս պաշտոնյան հայտարարել է դատարանը լքելու երկրի քայլերի մասին։
Բենիամին Նեթանյահուն, որին ձերբակալելու հրամանն անցյալ տարի արձակվել էր Միջազգային քրեական դատարանի կողմից՝ Գազայում ցեղասպանության մեղադրանքով, պաշտոնական այցով կնոջ հետ մեկնել է միջազգային այս կազմակերպության անդամ երկիր՝ Հունգարիա։ Սա Նեթանյահուի առաջին ուղևորությունն է Եվրոպա՝ անցյալ տարվա նոյեմբերին նրա դեմ դատարանի որոշումից հետո: Իր ելույթում Նեթանյահուն Միջազգային քրեական դատարանը որակել է որպես «կոռումպացված դատարան» և ողջունել դատարանը լքելու Հունգարիայի քայլը։ Հունգարիայի վարչապետը խոստացել է, որ Բուդապեշտը չի կատարի Միջազգային քրեական դատարանի որոշումը։ Հունգարիան վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը 2001 թվականին, սակայն երբեք չի հայտարարել դրա պաշտոնական կիրառման մասին և իրեն պարտավորված չի համարում հետևել այս դատարանի որոշումներին։
Որպես Եվրամիության անդամ և Հռոմի ստատուտը ստորագրած երկիր, Հունգարիայի անհնազանդությունը բախվել է Եվրամիության արձագանքին: Նշելով, որ Եվրամիությունն աջակցում է Միջազգային քրեական դատարանին և Հռոմի կանոնադրության մեջ պարունակվող սկզբունքներին, Եվրոպական հանձնաժողովի գլխավոր խոսնակ Անիտա Հիպերն ասել է․- Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին լիովին համագործակցել Դատարանի հետ, այդ թվում՝ ձերբակալման օրդերների արագ կատարման միջոցով։ Նա հիշեցրել է, որ Հռոմի կանոնադրության 127-րդ հոդվածի համաձայն՝ դատարանից դուրս գալը հնարավոր է միայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին պաշտոնական գրավոր ծանուցմամբ, և այդ դուրս գալը ուժի մեջ կմտնի պաշտոնական ծանուցումից մեկ տարի անց։ Դատարանից որևէ երկրի հնարավոր դուրս գալը չի վերացնում այդ երկրի՝ դատական գործընթացներում Դատարանի հետ համագործակցելու ներկայիս պարտավորությունները։
Անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Հունգարիա կատարած այցին, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բաերբոկն ասել է, որ այսօր «վատ օր» է միջազգային օրենքների համար։
Ի պատասխան այս դիրքորոշման, Միջազգային քրեական դատարանի խոսնակն ասել է․-Անդամ կողմերը չեն կարող միակողմանիորեն կասկածի տակ դնել դատարանի իրավական իրավասությունը։ Համաձայն Հռոմի կանոնադրության՝ Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները պարտավոր են կատարել նրա կողմից տրված կալանքի օրդերները, և այդ պարտականությունների ցանկացած խախտում կարող է հանգեցնել դատարանի վերահսկողության շրջանակներում դատական գործընթացների։
Այնուամենայնիվ, Իսրայելի աննախադեպ և համատարած և անթաքույց հանցագործությունները Գազայի ճնշված ժողովրդի դեմ և նրանց կանխամտածված ցեղասպանությունը, ինչպես նաև նրանց սովի մատնելը, թույլ չտալով նրանց օգնություն տրամադրել և նույնիսկ արգելել UNRWA-ի գործունեությունը, հարուցեց այս ռեժիմի դատապարտման համաշխարհային ալիքը և Միջազգային քրեական դատարանի կողմից Սիոնիստական ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաների դատական հետապնդման պահանջը: Ի վերջո, 2024 թվականի մայիսին այս դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանը Միջազգային քրեական դատարանի դատավորներից պահանջեց Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության վճիռ արձակել, ինչը, իհարկե, ի վերջո իրականացավ։