Ըստ վերջին հարցման արդյունքների՝ ամերիկացիների շրջանում Իսրայելի նկատմամբ ատելությունն աճել է
https://parstoday.ir/hy/news/world-i231494-Ըստ_վերջին_հարցման_արդյունքների_ամերիկացիների_շրջանում_Իսրայելի_նկատմամբ_ատելությունն_աճել_է
Վաշինգտոնում Pew Research Center-ի կողմից անցկացված վերջին հարցման արդյունքների համաձայն՝ ամերիկացիների կեսից ավելին ներկայումս բացասաբար է վերաբերվում Իսրայելին, և ռեժիմի նկատմամբ ատելությունն ավելացել է հատկապես 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի պատերազմի սկսվելուց հետո:
(last modified 2026-05-27T15:21:59+00:00 )
Ապրիլ 17, 2025 12:57 Asia/Tehran
  • Ամերիկացիների շրջանում Իսրայելի նկատմամբ ատելությունն աճել է
    Ամերիկացիների շրջանում Իսրայելի նկատմամբ ատելությունն աճել է

Վաշինգտոնում Pew Research Center-ի կողմից անցկացված վերջին հարցման արդյունքների համաձայն՝ ամերիկացիների կեսից ավելին ներկայումս բացասաբար է վերաբերվում Իսրայելին, և ռեժիմի նկատմամբ ատելությունն ավելացել է հատկապես 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի պատերազմի սկսվելուց հետո:


Pars Today-ի հաղորդմամբ՝ կենտրոնի կողմից մարտի վերջին անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ ամերիկացիների շրջանում Իսրայելի նկատմամբ աջակցությունը  հասել է ամենացածր կետին և նրանց 53%-ը բացասաբար է վերաբերվում ռեժիմին:
Կենտրոնը հայտարարել է, որ ռեժիմի նկատմամբ բացասական վերաբերմունքի պատճառները տարբեր են։ Դրանց թվում կարելի է նշել այն, որ Դեմոկրատական կուսակցության հատկապես մեծահասակ կողմնակիցները  դժգոհ են Իսրայելի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի սերտ հարաբերություններից և կարծում են, որ Թրամփը չափազանց շատ է ծառայում իսրայելցիներին։
Բացի այդ, 2023 թվականի հոկտեմբերի իրադարձություններից և Գազայի ժողովրդի դեմ Իսրայելի հանցագործություններից հետո, մեծացել է ռեժիմի ագրեսիայի դեմ համաշխարհային բողոքի ալիքը։ Երիտասարդ հանրապետականների շրջանում նույնպես բացասական տեսակետ է  ձևավորվել այս ռեժիմի մասին։
Արևմտյան Ասիայի Ժողովրդավարության Կենտրոնի հետազոտությունների տնօրեն Սեթ Պենդերը այս կապակցությամբ ասել է․ «Դեմոկրատների շրջանում կարծիքի այս փոփոխությունը սկսվել է մոտ երկու տասնամյակ առաջ, սակայն վերջերս ավելի նկատելի է դարձել՝ երիտասարդ հանրապետականների շրջանում Իսրայելի աջակցության ակնհայտ անկման շնորհիվ: 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո Գազայի դեմ Իսրայելի ագրեսիան որոշիչ եղավ ամերիկյան հասարակական կարծիքի ձևավորման համար՝ ստիպելով շատերին վերանայել իրենց  դիրքորոշումները»:
Դեմոկրատ ընտրողների 69%-ը բացասական վերաբերմունք ունի Իսրայելի նկատմամբ, որը 2022 թվականից ի վեր աճել է 16 տոկոսով: Իսկ տարեց դեմոկրատների 66%-ը, որոնցից շատերը Ջո Բայդենի օրոք աջակցում էին Իսրայելին, այժմ բացասաբար է վերաբերվում Իսրայելին։ Այս ցուցանիշը վերջին 3 տարում աճել է 22%-ով։
«Դեմոկրատիա՝ արաբական աշխարհի համար» կազմակերպության Պաղեստինի և Իսրայելի հարցերով պատասխանատու Ադամ Շապիրոն ասում է, որ ըստ վերջին հարցումների՝  ամերիկյան ավանդական լրատվամիջոցների կողմնակալ վերաբերմունքն Իսրայելի նկատմամբ այլևս չի կարող ազդել ամերիկյան հասարակական կարծիքի վրա, ինչպես նախկինում, քանի որ մարդիկ ավելի ու ավելի են ապավինում սոցիալական լրատվամիջոցներին և այլընտրանքային լրատվամիջոցների աղբյուրներին, որոնք ճշմարտությունը տարածում են Գազայի իրադարձությունների մասին»:
ԱՄՆ պետքարտուղարի Արևմտյան Ասիայի հարցերով նախկին օգնական Դեյվիդ Մակի խոսքով․ «Գազայում խաղաղ բնակիչների, այդ թվում՝ կանանց և երեխաների նկատմամբ Իսրայելի բռնություններն, ինչպես նաև Հորդանան գետի Արևմտյան ափի և հարավային Լիբանանի դեմ ագրեսիան, հանգեցրել են իսրայելցիների նկատմամբ բացասական տրամադրվածության աճի»:
Սակայն չնայած ամերիկյան հասարակության շրջանում Իսրայելի նկատմամբ ատելության տարածմանը, երկրի պաշտոնական քաղաքական դիրքորոշումներում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Կոնգրեսի անդամների մեծամասնությունը, բացառությամբ Դեմոկրատական կուսակցության միք անի սենատորների,այդ թվում՝ Բերնի Սանդերսի, շարունակում է աջակցել Սիոնիստական ռեժիմին ռազմական և ֆինանսական օգնություն տրամադրելուն: