Թուրքիան ծերանում է, բանակը շուտով խնդիրների կբախվի. նախարար
https://parstoday.ir/hy/news/world-i231556-Թուրքիան_ծերանում_է_բանակը_շուտով_խնդիրների_կբախվի._նախարար
Թուրքիան գտնվում է բնակչության աճի տեմպերի նվազման տագնապալի մակարդակում, ինչի հետևանքով խնդիրների կարող է բախվել բանակը: Այս հայտարարությունն արել է Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների հարցերի նախարար Մահինուր Օզդեմիր Գյոկթաշը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2025 10:36 Asia/Tehran
  • Թուրքիան ծերանում է, բանակը շուտով խնդիրների կբախվի. նախարար

Թուրքիան գտնվում է բնակչության աճի տեմպերի նվազման տագնապալի մակարդակում, ինչի հետևանքով խնդիրների կարող է բախվել բանակը: Այս հայտարարությունն արել է Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների հարցերի նախարար Մահինուր Օզդեմիր Գյոկթաշը։

«Այսօր մենք գտնվում ենք տագնապալի մակարդակում․ մեր ծնելիության գործակիցը 1,51 է։ Բնակչության ինքնավերականգնման գործակիցը 2.1 է: Այս պահին Թուրքիան չի կարող «թարմացնել» իրեն։ Մենք ծերանում ենք: Դա պայմանավորված է բազմաթիվ ասպեկտներով՝ արտադրությունից մինչև զբաղվածություն և առողջապահություն: Հնարավոր է, որ մենք չկարողանանք երիտասարդներ գտնել բանակ ուղարկելու համար», - ասել է նախարարը։

Գյոկթաշի խոսքով՝ Թուրքիայի բնակչության շրջանում 65 տարեկանների թիվը գերազանցել է 10 տոկոսը։ 2024-ի վերջի դրությամբ Թուրքիայում մինչև 17 տարեկան երեխաների և դեռահասների թիվը 21,8 միլիոն է եղել, այսինքն՝ երկրի բնակչության 25,5 տոկոսը։