Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Թրամփի հատուկ բանագնաց
https://parstoday.ir/hy/news/world-i231572-Ուկրաինան_չի_դառնա_ՆԱՏՕ_ի_անդամ._Թրամփի_հատուկ_բանագնաց
Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ, նրա անդամակցության հարցը չի քննարկվում։ «Fox News» հեռուստաալիքի եթերում այս հայտարարությունն է արել ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիտ Քելլոգը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2025 14:15 Asia/Tehran
  • Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Թրամփի հատուկ բանագնաց

Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ, նրա անդամակցության հարցը չի քննարկվում։ «Fox News» հեռուստաալիքի եթերում այս հայտարարությունն է արել ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիտ Քելլոգը։

Նա հիշեցրել է, որ դեռ 2008 թվականին Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Բերնսը պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին ասել էր, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ–ին անհասանելի նպատակ է:

«Մենք հստակ հայտարարել ենք՝ ՆԱՏՕ-ն քննարկումներից դուրս է։ Դուք (Ուկրաինան. խմբ.) ՆԱՏՕ-ի անդամ չեք դառնա», - հայտարարել է Քելլոգը։

ՀԻշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ դեմ է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Նրա խոսքով ՝ Ուկրաինան կարող է մոռանալ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարի մասին հակամարտության կարգավորման ապագա համաձայնագրի շրջանակում: