Շնորհավոր Զատկի տոնը
Ապրիլ 20, 2025 06:03 Asia/Tehran
Զատիկն աշխարհի ամենամեծ և կարևոր քրիստոնեական տոներից մեկն է, որը նշվում է հատուկ ծեսերով և սովորույթներով։
Զատկի կամ Հիսուս Քրիստոսի Հարության տոնին քրիստոնյա հավատացյալները հաճախում են եկեղեցիներ, մասնակցում պատարագի, աղոթում և ավարտում պասը։ Երեկոյան ընթրիքի շուրջ ընտանիքի անդամները տոնում են Զատիկը։
Թեհրանի Հայերեն ռադիոժամը Սուրբ Զատիկի տոնի առթիվ շնորհավորում է Հայաստանի և աշխարհի բոլոր քրիստոնյաներին, հատկապես հայերին։