Պակիստանի հանքերի վերաբերյալ Դոնալդ Թրամփի կառավարության նոր ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/world-i231622-Պակիստանի_հանքերի_վերաբերյալ_Դոնալդ_Թրամփի_կառավարության_նոր_ծրագիրը
Ամերիկյան Foreign Policy ամսագիրը գրում է, որ ԱՄՆ կառավարությունը ցանկանում է ներդրումներ կատարել Պակիստանի հանքային ոլորտում։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 21, 2025 06:14 Asia/Tehran
  • Պակիստանի հանքերի վերաբերյալ Դոնալդ Թրամփի կառավարության նոր ծրագիրը

Ամերիկյան Foreign Policy ամսագիրը գրում է, որ ԱՄՆ կառավարությունը ցանկանում է ներդրումներ կատարել Պակիստանի հանքային ոլորտում։

Հղում անելով ԻՍՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ Կիևին ուղարկված օգնությունը  վերադարձնելու պատրվակով ուկրաինական կառավարության հետ հանքարդյունաբերության մասին համաձայնագիր կնքել։ Նշելով, որ այդ ջանքերն առայժմ արդյունք չեն ունեցել, ամսագիրը հավելում է, որ Վաշինգտոնը ցանկանում է տիրանալ նաև Պակիստանի հանքային պաշարներին։
Foreign Policy-ն գրում է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով բյուրոյի բարձրաստիճան պաշտոնյա Էրիկ Մեյերը գլխավորել է Իսլամաբադ մեկնած պատվիրակությունը՝ որը մասնակցելու է հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների գագաթնաժողովին: Մեյերը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ամերիկյան ընկերությունները ցանկանում են ներդրումներ կատարել Պակիստանի հանքարդյունաբերության ոլորտում։
Պարբերականը հավելում է, որ ԱՄՆ Կոնգրեսի օրենսդիրները, կարծես թե այդպիսով  ազդանշաններ են ուղարկում Պակիստանի հանքային պաշարները շահագործելու ԱՄՆ-ի ցանկության մասին: Ներկայացուցիչների պալատի Պակիստանի հանձնաժողովի համանախագահ Ջեք Բերգմանը վերջերս ասել է, որ այս ոլորտը կարող է լինել Պակիստանի հետ գործընկերության «առանցքային մասը»: 
Բերգմանը անցյալ շաբաթ մեկնել է Իսլամաբադ՝ որպես ԱՄՆ Կոնգրեսի պաշտոնյաների առաջին պատվիրակության մաս, որը Պակիստան է այցելում 2023 թվականից ի վեր:
Պակիստանի հանքային պաշարները ներառում են պղնձի և ոսկու մեծ պաշարներ, ինչպես նաև այլ կարևոր օգտակար հանածոներ, ինչպիսիք են լիթիումը։ Տարբեր գնահատականներով,  դրանք զբաղեցնում են մոտ 600 քկմ տարածք, ինչը երկու անգամ մեծ է Միացյալ Թագավորության տարածքից։ Այդ պաշարները ներկայումս գնահատվում են 8 տրիլիոն դոլար»  Իսլամաբադը երկար ժամանակ պարծենում է իր հանքային հարստությամբ, բայց դժվարանում է գտնել ներդրողներ, ովքեր կցանկանան շահագործել հանքերը։ 
Foreign Policy-ն կարծում է, որ այս իրավիճակում ԱՄՆ կառավարության կողմից նման ներդրումների նկատմամբ հետաքրքրության դրսեւորումը կարող է կարևոր լինել Իսլամաբադի համար։ Միևնույն ժամանակ, Պակիստանը կարող է նաև հնարավորություն տեսնել իր հանքային հարստությունը ցուցադրելու կառավարությանը, որն ունի խիստ գործարքային մոտեցում:
Պակիստանի վարչապետը կարծում է, որ հանքարդյունաբերության ոլորտում ներդրումները կարող են նվազեցնել երկրի կախվածությունը միջազգային ֆինանսներից և ամրապնդել երկարաժամկետ տնտեսական կայունությունը։