Արդյոք հաջորդ Պապը կլինի Աֆրիկայի՞ց, կամ Ասիայի՞ց
https://parstoday.ir/hy/news/world-i231650-Արդյոք_հաջորդ_Պապը_կլինի_Աֆրիկայի_ց_կամ_Ասիայի_ց
Pars Today.- Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահով, Վատիկանում պատմական արարողություն տեղի կունենա՝ ընտրելու նրա իրավահաջորդին: Արդյոք հաջորդ Պապը կլինի Աֆրիկայի՞ց, կամ Ասիայի՞ց։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2025 06:57 Asia/Tehran
  • Աջ կողմում ՝ Փիթեր Թուրքսոնը Գանայից- Կենտրոնում՝ Ֆրիդոլին Ամբոնգոն Կոնգոյից-Ձախ կողմում՝ Լուիս Թագլեն Ֆիլիպիններից
    Աջ կողմում ՝ Փիթեր Թուրքսոնը Գանայից- Կենտրոնում՝ Ֆրիդոլին Ամբոնգոն Կոնգոյից-Ձախ կողմում՝ Լուիս Թագլեն Ֆիլիպիններից

Pars Today.- Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահով, Վատիկանում պատմական արարողություն տեղի կունենա՝ ընտրելու նրա իրավահաջորդին: Արդյոք հաջորդ Պապը կլինի Աֆրիկայի՞ց, կամ Ասիայի՞ց։

88 տարեկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահը հարցեր է առաջացրել աշխարհի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի իրավահաջորդի ընտրության վերաբերյալ։

Ըստ Pars Today-ի, երկուշաբթի օրը Վատիկանը հայտարարեց, որ Ֆրանցիսկոսը, ում իսկական անունը Խորխե Մարիո Բերգոլիո է, մահացել է  շնչառական վարակի պատճառով հոսպիտացվելուց հետո։ Նա 2013 թվականից ծառայել է որպես առաջին ոչ եվրոպացի պապը 8-րդ դարից ի վեր։

Նրա իրավահաջորդի ընտրությունը կիրականացնի Կարդինալների քոլեջը, որը կազմված է 80 տարեկանից ցածր 138 կարդինալներից (110-ը նշանակել է Ֆրանցիսկոսը), պապական կոնկլավում։
Գործընթացը, որը սկսվում է պապի մահից երկու-երեք շաբաթ անց, ներառում է գաղտնի քվեարկություն Սիքստինյան կապելլայում: Թեկնածուն պետք է լինի մկրտված կաթոլիկ տղամարդ և սովորաբար ընտրվում է կարդինալներից:

Ֆրանցիսկոսի կողմից նշանակված կարդինալների բազմազանությունը բարձրացրել է վերջին դարերի ընթացքում առաջին անգամ Աֆրիկայից կամ Ասիայից պապ ընտրելու հնարավորությունը։ Աֆրիկայից Փիթեր Թուրքսոնը Գանայից, ով ծառայել է Արդարության և խաղաղության պապական ​​խորհրդում, և Ֆրիդոլին Ամբոնգոն Կոնգոյից, խաղաղության համար իր ջանքերի  շնորհիվ հավանական թեկնածուներ են։ Երկուսն էլ պահպանողական են և ազդեցիկ են եղել իրենց երկրներում:

Ասիայում, ֆիլիպինցի Լուիս Թագլեն, սոցիալական արդարությունը կարևորելու հարցում Ֆրանցիսկոսին նմանվելու պատճառով, մեծ հնարավորություն ունի դառնալու առաջին ասիացի պապը: Եվրոպայից Հունգարացի Պետեր Օրդոն, կարևորելով եկեղեցու միասնությունը, և Վատիկանի առաջատար դիվանագետ Պիետրո Պարոլինը հիմնական թեկնածուներն են: Որպես չափավոր թեկնածու՝ Պարոլինը կարող է լինել առաջին իտալացի պապը երեք ոչ իտալացի պապերից հետո։ Ֆրանցիսկոսի հետ մտերմության պատճառով տարբերակներ են համարվում նաև իտալացի Մատեո Ցուպին և Մալթայից Մարիո Գրեխը։

Ֆրանցիսկոսը հայտնի էր իր պարզ կենցաղով, աղքատներին աջակցելով և բարոյական սկանդալների դեմ պայքարով, իսկ նրա կարդինալների բազմազանությունը արտացոլում էր եկեղեցու համընդհանրացման նրա նպատակը: Հաջորդ պապի ընտրությունը կարևոր է ոչ միայն կաթոլիկների, այլև աշխարհի համար՝ հաշվի առնելով պաշտոնի հոգևոր և քաղաքական ազդեցությունը։ Վատիկանը շուտով կհայտարարի հուղարկավորության և կոնկլավի մանրամասները։