Թուրքիայում շարունակվում են բողոքի ցույցերը. Էրդողանի համար իրավիճակը բարդանո՞ւմ է
Թուրքիայի «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» շարունակում է կազմակերպել բողոքի ցույցեր, որոնց պատճառով նախագահը բարդ իրավիճակում է հայտնվել։
Թուրքիայի տնտեսական ճգնաժամը և քաղաքական կայունության անկումը մեծացրել են ճնշումը կառավարության վրա։ Իսկ Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո ընդդիմության կազմակերպած փողոցային ցույցերը շարունակվում են։
Այս մարդը տրակտորով է եկել
«Ժողովրդահանրապետական կուսակցության» երիտասարդ առաջնորդ Օզգյուր Օզելը նորարարական մեթոդների կիրառմամբ կարողացել է փողոց դուրս բերել հասարակության տարբեր խավերին։ Նա դիմել է խորհրդանշական քայլի և մի խումբ ֆերմերների հետ հանդիպման է գնացել տրակտորով։ Այս քայլը մեծ արձագանք է ստացել ԶԼՄ-ներում։
Իսկ երբ Օզելը մի տարեց ֆերմերի թույլ է տվել խոսել, վերջինիս ասած նախադասությունը («Երկիրը կառավարվում է արդարությամբ, ոչ թե շաղգամով») դարձել է բողոքի ակցիաների կարգախոսը։
Օզիլ. Իմամօղլուն պետք է նախագահ դառնա
Ստաբվուլի քաղաքապետ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Օզգյուր Օզելը 7 օր շարունակ մնացել է քաղաքապետարանի շենքում՝ այն վերածելով բողոքի ցույցերի կենտրոնի։ Արդյունքում, կառավարությունը ստիպված է եղել Իմամօղլուի իրավահաջորդի ընտրությունը հանձնել «Ժողովրդահանրապետական կուսակցությանը»։
60 միլիարդ վնաս Թուրքիայի տնտեսությանը
Իշխող կուսակցության հետ կապված ընկերությունների և կառույցների նկատմամբ կիրառված պատժամիջոցներն ըստ Օզելի՝ երկրին 10 միլիարդ դոլարի վնաս են պատճառել։
Իսկ Կենտրոնական բանկը, դոլարի փոխարժեքը վերահսկելու համար, կորցրել է իր արժութային պահուստներից 50 միլիարդ դոլար։ Հաշվի առնելով քաղաքական ու տնտեսական փակուղին՝ հիմնական հարցն այն է, թե բողոքի ակցիաների ճնշման ներքո Էրդողանը կհամաձայնի՞ արտահերթ ընտրությունների։