Մեկնաբանություն- ԻԻՀ ԱԳ նախարարի Չինաստան այցի կարևորությունը
https://parstoday.ir/hy/news/world-i231714-Մեկնաբանություն_ԻԻՀ_ԱԳ_նախարարի_Չինաստան_այցի_կարևորությունը
ԻԻՀ ԱԳ նախարարն այսօր մեկնել է Պեկին՝ չինացի պաշտոնյաների հետ հանդիպելու և խորհրդակցելու նպատակով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2025 13:53 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- ԻԻՀ ԱԳ նախարարի Չինաստան այցի կարևորությունը

ԻԻՀ ԱԳ նախարարն այսօր մեկնել է Պեկին՝ չինացի պաշտոնյաների հետ հանդիպելու և խորհրդակցելու նպատակով։

Օդանավակայանում Արաղչիին դիմավորել են Չինաստանի ԱԳՆ պաշտոնյաները, ինչպես նաև երկրում Իրանի դեսպան Մոհսեն Բախտիարը: 
Իրանի արտգործնախարարի այցը Պեկին իրականացվել է Իրանի և Չինաստանի միջև ռազմավարական փոխգործակցության և երկու երկրների արտգործնախարարների բարձր մակարդակի խորհրդակցությունների շրջանակներում։

Աբբաս Արաղչի, ԻԻՀ ԱԳ նախարար

Այցի ընթացքում Արաղչին ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանի գրավոր ուղերձը կփոխանցի վերջինիս չինացի գործընկեր Սի Ծինփինին։ 
Չինաստանի ԱԳՆ խոսնակ Գուո Ցզյակունը Արաղչիի Պեկին կատարած այցի վերաբերյալ ասել է. «Իրանի ԱԳ նախարարի այցը Չինաստան մեծ նշանակություն կունենա երկու երկրների ղեկավարների ձեռք բերած կարևոր պայմանավորվածությունների իրականացման, երկու կողմերի միջև քաղաքական փոխվստահության խորացման, տարբեր ոլորտներում համագործակցությունն առաջ մղելու և բազմակողմանիությունը համատեղ պաշտպանելու համար»։
Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային X -ում գրել է. ելել է. «Իրանն ու Չինաստանն  ընդհանուր տեսակետներ ունեն բազմաթիվ միջազգային հարցերի շուրջ և հենվելով փոխադարձ վստահության ու հարգանքի վրա, լուրջ քայլեր են ձեռնարկում երկու ժողովուրդների փոխադարձ շահերն ապահովելու համար։ Բարձր մակարդակներով երկու կողմերի միջև շարունակական և սերտ խորհրդակցությունները երկու երկրների ղեկավարների վճռականության հստակ նշան են՝ ընդլայնելու հարաբերությունները երկու ժողովուրդներին հետաքրքրող բոլոր ոլորտներում»:
Իր չինացի գործընկերոջ պաշտոնական հրավերով Պեկին մեկնած Արաղչին հանդիպել  է նաև  Չինաստանի առաջին փոխվարչապետ Դին Սյուեքսիանի հետ։

Իրանի արտգործնախարար Սեյյեդ Աբբաս Արաղչիի Չինաստան կատարած այցի ընթացքում կողմերը, անդրադառնալով բարեկամական հարաբերությունների երկարամյա պատմությանը, քննարկել են երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերության շրջանակներում համագործակցության վերջին կարգավիճակը և ներկայացրել են 25-ամյա համագործակցության ծրագրի իրագործումն արագացնելու ուղիները։

Արաղչին, ընդգծելով Չինաստանի դիրքը՝ որպես Իրանի ռազմավարական և հուսալի գործընկեր, ընդգծել է  Շանհայի համագործակցության կազմակերպության և BRICS խմբի շրջանակներում երկկողմ և բազմակողմ մակարդակներում համագործակցության զարգացման կարևորությունը: Նա նաև կարծիքներ է փոխանակել իր չինացի գործընկեր Վան Յիի հետ 25-ամյա Համապարփակ համագործակցության ծրագրի իրականացման շուրջ։ Փաստաթուղթը, որը ստորագրվել է 2021 թվականին, երկու երկրների հարաբերություններում ճանաչվել է որպես  ռազմավարական մոդել։

Չինաստանը, որպես Իրանի միջուկային բանակցությունների վճռորոշ կողմերից մեկը, դրական դերակատարություն է ունեցել։  Այս այցի ընթացքում քննարկվել են նաև միջուկային հարցեր։

Իրանը և Չինաստանը, համագործակցելով այնպիսի կարևոր կազմակերպություններում, ինչպիսիք են BRICS-ը և Շանհայի համագործակության կազմակերպությունը, կարող են ազդել համաշխարհային տնտեսական զարգացումների և տարածաշրջանային անվտանգության վրա։ Երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնումը կազդի  նաև Արևմտյան Ասիայի, Կենտրոնական Ասիայի և Եվրասիական տարածաշրջանի շուկաների վրա։ Իրանը, որպես համաշխարհային էներգետիկ հանգույց, և Չինաստանը, որպես ապրանքների խոշորագույն արտադրող, հարմար հիմքեր ունեն տնտեսական համագործակցությունը մեծացնելու համար։

Այս այցը և երկու երկրների խորհրդակցությունները ոչ միայն կազդեն երկկողմ հարաբերությունների, այլև տարածաշրջանային և համաշխարհային դիվանագիտության վրա։