ԱՄՆ վիզա ստանալու համար պահանջվում է սոցիալական ցանցերի մասին տեղեկությունների տրամադրում
https://parstoday.ir/hy/news/world-i231718-ԱՄՆ_վիզա_ստանալու_համար_պահանջվում_է_սոցիալական_ցանցերի_մասին_տեղեկությունների_տրամադրում
Ճապոնիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ այսուհետ ոչ ներգաղթային վիզա ստանալու համար դիմողներից կպահանջվի լրացնել DS-160 ձևաթուղթը և ներկայացնել վերջին հինգ տարիների ընթացքում սոցիալական ցանցերում իրենց բոլոր ակտիվ հաշիվների մասին տեղեկությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2025 14:09 Asia/Tehran
  • ԱՄՆ վիզա ստանալու համար պահանջվում է  սոցիալական ցանցերի մասին տեղեկությունների տրամադրում

Ճապոնիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ այսուհետ ոչ ներգաղթային վիզա ստանալու համար դիմողներից կպահանջվի լրացնել DS-160 ձևաթուղթը և ներկայացնել վերջին հինգ տարիների ընթացքում սոցիալական ցանցերում իրենց բոլոր ակտիվ հաշիվների մասին տեղեկությունները:

Հայտարարության համաձայն՝ այս տեղեկատությունների չտրամադրելը կարող է հանգեցնել վիզայի դիմումի մերժմանը։ Այս քայլը ԱՄՆ կառավարության նոր քաղաքականության մի մասն է, որն ուղղված է վիզա դիմողների  անվտանգության և նախնական ստուգումների գործընթացն ակտիվացնելուն:

Այս որոշումն ընդունվել է այն դեպքում,երբ  գաղտնիության խախտումների և մարդկանց թվային կյանքի նկատմամբ վերահսկողության ընդլայնման հետ կապված միջազգային մտահոգություններն աճում են։