Արդյո՞ք Եվրամիությունը կդադարեցնի առևտրային համագործակցությունն Իսրայելի հետ
(last modified Fri, 09 May 2025 13:38:20 GMT )
Մայիս 09, 2025 17:08 Asia/Tehran
  • Արդյո՞ք Եվրամիությունը կդադարեցնի առևտրային համագործակցությունն Իսրայելի հետ

Pars Today-ի փոխանցմամբ՝ ԵՄ պաշտոնյաները հայտարարել են, որ առաջիկայում կայանալիք հանդիպմանը քննարկվելու է Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը և Իսրայելի կողմից տարածքի բնակիչների նկատմամբ իրականացվող ագրեսիան՝ Իսրայելի հետ տնտեսական հարաբերությունները խզելու, կամ շարունակելու վերաբերյալ որոշում կայացնելու համար։

Եվրամիությունը միշտ եղել է ռեժիմի հիմնական տնտեսական և քաղաքական գործընկերներից մեկը և, որպես Իսրայելի ամենամեծ առևտրային գործընկեր, մեծ մասնաբաժին ունի ռեժիմի ներմուծման և արտահանման մեջ։ 1995 թվականին ստորագրված ԵՄ-Իսրայել համագործակցության համաձայնագիրը Իսրայելին հատուկ արտոնություններ է շնորհել մաքսային սակագների, գիտական, տեխնոլոգիական և մշակութային համագործակցության ոլորտներում։ Սակայն վերջին տարիներին, Գազայում բնակվող պաղեստինցիների դեմ Իսրայելի կողմից իրականացվող հանցագործություններին զուգահեռ, ռեժիմի հետ առևտրային համաձայնագրերին Եվրոպայի հավատարմությունը և մարդու իրավունքների խախտումների անտեսումը, հատկապես Գազայի պատերազմում, զայրացրել են եվրոպացիներին։ 

Իսրայելի կողմից սննդի, դեղորայքի և վառելիքի մուտքը կանխելու միջոցով Գազայի շրջափակումը այս հատվածը վերածել է բացօթյա բանտի, իսկ մարդու իրավունքների կազմակերպությունները շրջափակումը որակել են որպես «կոլեկտիվ պատժի» ձև և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում։ Այս հանգամանքները միջազգային հանրությանը, մասնավորապես՝ արևմտյան երկրներին, քննադատության հեղեղի առաջ են կանգնեցրել՝ ճգնաժամն անտեսելու կամ այն լուծելուն ուղղված քայլեր չանելու պատճառով։

Սովամահ լինող երեխաների, ավերված հիվանդանոցների և չնչին մարդասիրական օգնություն ստանալու սպասող մարդկանց երկար հերթերի ցնցող պատկերների հրապարակումն առավել քան երբևէ, բացահայտել է ռեժիմի անմարդկային բնույթը։ Այս պայմանները մեծացրել են հասարակական ճնշումը, հատկապես եվրոպական կառավարությունների վրա, հատկապես այն պատճառով, որ եվրոպական երկրները միշտ էլ պնդել են, որ պաշտպանում են մարդու իրավունքները և անհատական ու սոցիալական ազատությունները։ Այս համատեքստում մայիսի 20-ի գագաթնաժողովը կարելի է դիտարկել որպես այս ճնշումներին արձագանք։ Փաստորեն, Եվրամիությունը, որը միշտ ներկայացել է որպես մարդու իրավունքների, օրենքի գերակայության և միջազգային կարգի պաշտպան, այժմ ստիպված է որոշում կայացնել՝ բախվելով ակնհայտ հակասության. մի կողմից՝ այն Իսրայելի առևտրային և քաղաքական գործընկերն է, իսկ մյուս կողմից՝ ականատես է լինում մարդու իրավունքների բացահայտ խախտումների նույն այդ գործընկերոջ կողմից, այն դեպքում, երբ Գազայի ծանր իրավիճակը այլևս թույլ չի տալիս որևէ ժխտում կամ անտեսում։

Չնայած  հանդիպումը վկայում է եվրոպական արտաքին քաղաքականության փոփոխության մասին, անցյալի փորձը, հատկապես 2014 և 2021 թվականների Գազայի վրա Իսրայելի հարձակումներից հետո, ցույց է տվել, որ Եվրամիությունը, չնայած քաղաքական հայտարարությունների առումով վճռական է թվում, գործնականում Իսրայելի դեմ պատժիչ միջոցներ չի ձեռնարկոմ։ 

Մայիսի վերջին կայանալիք ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումը, կարևոր փորձություն է ԵՄ արտաքին քաղաքականության և ազնվության համար՝ այն արժեքներին հավատարիմ մնալու հարցում, որոնց պաշտպանելու մասին միությունը մշտապես հայտարարել է։   Արդյո՞ք Եվրոպան պատրաստ է զոհաբերել իր շահերը մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների համար։