Ինչպե՞ս են զարգացող տնտեսություններն արձագանքել Թրամփի սակագնային պատերազմին
https://parstoday.ir/hy/news/world-i235652-Ինչպե_ս_են_զարգացող_տնտեսություններն_արձագանքել_Թրամփի_սակագնային_պատերազմին
Բրազիլիան, Հնդկաստանը և Չինաստանը կոշտ են արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսային պատերազմին։
(last modified 2025-08-08T13:33:18+00:00 )
Օգոստոս 08, 2025 17:03 Asia/Tehran
  • Ինչպե՞ս են զարգացող տնտեսություններն արձագանքել Թրամփի սակագնային պատերազմին

Բրազիլիան, Հնդկաստանը և Չինաստանը կոշտ են արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսային պատերազմին։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը վերջերս ներկայացրել է Ռուսաստանից և նրա առևտրային գործընկերներից ապրանքների ներմուծման վրա 100% մաքսատուրքեր սահմանելու առաջարկ։ Տնտեսական փորձագետները կարծում են, որ  ԱՄՆ նախագահի հիմնական նպատակը   Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելն է։ Այս որոշումը կայացվել է Ուկրաինայի հակամարտության հարցում Ռուսաստանի համառ դիրքորոշման, ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններում Հնդկաստանի կոշտ դիրքորոշման, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները կրճատելու առաջարկը Չինաստանի կողմից մերժվելու ֆոնին։
Հնդկաստանը դատապարտել է  լրացուցիչ 25 տոկոսանոց մաքսատուրք սահմանելու Թրամփի որոշումը, որը Միացյալ Նահանգներ արտահանվող ապրանքների և արտադրանքի ընդհանուր մաքսատուրքերը հասցրել է 50 տոկոսի և սահմանվել է Նյու Դելիի կողմից ռուսական նավթի գնումները դադարեցնելու մերժման պատրվակով։ Պեկինը հայտարարել է, որ կշարունակի նավթ գնել Մոսկվայից: Հնդկաստանը նաև նոր քայլ է ձեռնարկել Մոսկվայի հետ հարաբերությունները ընդլայնելու ուղղությամբ, անտեսելով Ռուսաստանի հետ հարաբերությունները սահմանափակելու՝ Թրամփի պահանջը։

Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարությունը հայտարարել է, որ Նյու Դելին և Մոսկվան ստորագրել են նոր համաձայնագիր՝ ընդլայնելու արդյունաբերական և տնտեսական համագործակցությունը երկաթուղային տրանսպորտի, ալյումինի, պարարտանյութեի և հանքարդյունաբերական տեխնոլոգիաների ոլորտներում: Հայտարարության համաձայն, հանդիպմանը, որին մասնակցել են երկու կողմերի ավելի քան 80 ներկայացուցիչներ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ և արդյունաբերական ակտիվիստներ, կողմերն  ընդգծել են երկու երկրների միջև համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը՝ չնայած Արևմուտքի ճնշման աճին։
Չինաստանը նմանատիպ մոտեցում է ցուցաբերել ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հետ գործընկերությունն ու համագործակցությունը կրճատելու կամ խզելու  Վաշինգտոնի պահանջին  որը բխում է ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականության շահերից: ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան խոսնակ Լյու Պենգյուն ասել է, որ Վաշինգտոնի պահանջն իրականություն չի դառնա։ 

Անդրադառնալով Մոսկվայի հետ համագործակցության համար Պեկինի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորության կապակցությամբ Թրամփի հայտարարությանը,  նա ասել է. «Միջազգային հանրությունը, այդ թվում՝ Չինաստանը, Ռուսաստանի հետ համագործակցել է նորմալ ձևով՝ միջազգային իրավունքի շրջանակներում։

 Սա ողջամիտ և օրինական գործողություն է՝ առանց  երրորդ կողմին վնաս հասցնելու, և այն արժանի է հարգանքի և աջակցության»։ 

Միացյալ Նահանգներում Չինաստանի դեսպանատան խոսնակը հավելել է. «Չինաստանը միշտ վճռականորեն դեմ է եղել միակողմանի, անօրինական և անհիմն պատժամիջոցներին և  ԱՄՆ-ի կողմից այլ երկրների գործերին միջամտելուն։ Մաքսային պատերազմները հաղթողներ չունեն։ Հարկադրանքն ու ճնշումը ոչնչի չեն հանգեցնի»։ 
Վաշինգտոնը սպառնացել է Չինաստանին 100 տոկոսանոց սակագնով և ճնշում է գործադրել Ռուսաստանի դաշնակիցների և առևտրային գործընկերների վրա՝ Ռուսաստանից նավթ գնելը դադարեցնելու համար։

Օրերս ուժի մեջ է մտել բրազիլական արտահանման վրա ԱՄՆ-ի կողմից սահմանված 50 տոկոսանոց սակագինը։ Թրամփի կողմից հայտարարված սակագները ուժի մեջ են մտել օգոստոսի 6-ին:Սա ԱՄՆ կառավարության կողմից սահմանված ամենաբարձր սակագինն է։ Բրազիլիայի ԱԳՆ-ն բողոք է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ):   ԱՀԿ-ին Բրազիլիայի ներկայացրած բողոքից հետո, Վաշինգտոնի դիվանագիտական առաքելությունը 10 օր ունի միջազգային կազմակերպությունում Բրազիլիայի հարցումներին պատասխանելու համար։