Նոր զարգացումներ Կովկասում. լավատեսական և հոռետեսական սցենարներ Թեհրանի տեսանկյունից
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև Վաշինգտոնում, Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրված խաղաղության համաձայնագիրը, չնայած թվում է, թե քայլ է դեպի Հարավային Կովկասում երկարատև հակամարտության ավարտի ուղղությամբ, լուրջ հարցեր և մտահոգություններ է առաջացրել Թեհրանում: Այդ մտահոգություններից մի քանիսը կապված են Սյունիքին վերաբերող կետերի և բանակցությունների աշխարհաքաղաքական կշռի փոփոխության հետ ։
Բանակցությունների տեղափոխումը ԱՄՆ
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունները, որոնք սկզբում անցկացվում էին Մոսկվայում՝ եռակողմ հանդիպումների տեսքով, աստիճանաբար ստացան միջտարածաշրջանային մասշտաբ՝ Բրյուսելում, Վաշինգտոնում և Աբու Դաբիում կայացած հանդիպումների շնորհիվ: Բանակցությունների պաշտոնական տեղափոխումը ԱՄՆ, վկայում է տարածաշրջանային երկրների դերի նվազման և արևմտյան դերակատարների կշռի աճի մասին։ Փոփոխություն, որը Իրանում և Ռուսաստանում դիտարկվում է որպես ռազմավարական մարտահրավեր:
Վաշինգտոնի հայտարարությունը և զգայուն կետերը
Համաձայնագրի վերջին յոթ կետանոց հայտարարությունը շեշտում է հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և երկրների տարածքային ամբողջականության հարգումը։ Այս համահունչ է Սյունիքի սահմանների պահպանման վերաբերյալ Իրանի մտահոգություններին: Այնուամենայնիվ, անցուղու վերանվանումը «Թրամփի խաղաղության ուղի» և դրա զարգացման իրավունքները 99 տարով Միացյալ Նահանգներին փոխանցելու մասին լուրերը ավելացրել են անորոշությունները: Չնայած այս պնդումները պաշտոնապես չեն հաստատվել, դրանք քննարկման և մտահոգության առարկա են տարածաշրջանի քաղաքական մթնոլորտում:
Լավատեսական սցենար. խաղաղություն առանց աշխարհաքաղաքական փոփոխությունների
Լավատեսական տեսանկյունից, Վաշինգտոնի համաձայնագիրը հիմնականում խորհրդանշական է, և դրա իրականացումը խորը փոփոխություններ չի առաջացնի տարածաշրջանային ուժերի հավասարակշռության մեջ: Այս սցենարի համաձայն, Սյունիքում օտարերկրյա ուժերի ներկայությունը կամ սահմանային փոփոխությունները մոտ ապագայում քիչ հավանական են, և հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կարող է օգուտ բերել տարածաշրջանային տնտեսությանը։
Վատատեսական սցենար. Արևմտյան ազդեցության ամրապնդում
Մյուս կողմից համաձայնագիրը Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու և Իրանի դերը Հարավային Կովկասում սահմանափակելու ավելի լայն ծրագրի մի մասն է: Մինսկի խմբի լուծարումը և Հայաստանում սահմանադրական բարեփոխումների մասին խոսակցությունները կարող են նախաբան լինել տարածաշրջանում իշխանության կառուցվածքների վերանայման և արևմտյան երկարաժամկետ ներկայության ապահովման համար: Այս սցենարը պարունակում է անկայունության և Իրանի վրա աշխարհաքաղաքական ճնշման աճի ռիսկ:
Իրանի արձագանքը և ռազմավարությունը
Ողջունելով համաձայնագիրն ԻԻՀ ԱԳՆ-ն ընդգծել է, որ հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կարող է դրական արդյունք ունենալ միայն այն դեպքում, եթե այն լինի ազգային ինքնիշխանության հարգանքի շրջանակներում և առանց արտաքին միջամտության: Թեհրանն ընդգծել է նաև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության շարունակականությունը, մասնավորապես «3+3» մեխանիզմի միջոցով (Իրան, Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան):
Իրանի պաշտոնյաների կարծիքով, տարածաշրջանային երկխոսությունն ու համագործակցությունը պետք է փոխարինեն միջամտողական միտումներին: Հայ պաշտոնյաների Թեհրան կատարելիք առաջիկա այցը նաև կարծիքների անմիջական փոխանակման և երկիմաստությունները նվազեցնելու ջանքերի նշան է։
Իրանը կարծում է, որ ԱՄՆ վերջին քայլերը տարածաշրջանային ռազմավարության մասն են կազմում, որը թիրախավորում է ոչ միայն Ռուսաստանին, այլև Իրանին: Այս մոտեցման համադրությունը Եվրամիության քաղաքականության հետ, մասնավորապես էներգետիկայի և անվտանգության ոլորտներում, Կովկասը վերածել է մեծ տերությունների միջև մրցակցության զգայուն ասպարեզի։
Եզրակացություն
Թեհրանի տեսանկյունից, Կովկասում վերջին զարգացումները պարունակում են ինչպես հնարավորություններ, այնպես էլ սպառնալիքներ: Եթե Վաշինգտոնի համաձայնագիրը ընթանա ավատեսական սցենարով, այն կարող է ստեղծել տնտեսական համագործակցության և լարվածության նվազեցման հնարավորություն: Այնուամենայնիվ, եթե վատատեսական սցենարը իրականանա, մենք, հավանաբար, կտեսնենք Արևմտյան ավելի ակնառու ներկայություն և աշխարհաքաղաքական ճնշում Իրանի հյուսիսային սահմանների վրա։
Ամեն դեպքում, Հարավային Կովկասի կայունության և անվտանգության պահպանումը կմնա Իրանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը, և դրա իրականացումը պահանջում է ակտիվ դիվանագիտություն, հարևանների հետ համագործակցություն և միջտարածաշրջանային միջամտողական քաղաքականության դեմ պայքար։
Աղբյուր՝ Mehr գործակալւթյուն