Նախազգուշացում արաբական աշխարհին. «Մեծ Իսրայելի» երազանքը․ ռումբ, որը Նեթանյահուն պայթեցրեց
https://parstoday.ir/hy/news/world-i235838
Pars Today - Քաղաքական վերլուծաբանը զգուշացրել է արաբական երկրներին «Մեծ Իսրայելի» վերաբերյալ Սիոնիստական ռեժիմի վարչապետի երազանքի մասին։
(last modified 2025-08-14T14:32:45+00:00 )
Օգոստոս 14, 2025 16:51 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Հարցազրույցը այդ ռեժիմի «i24» հեռուստաալիքի հետ
    Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Հարցազրույցը այդ ռեժիմի «i24» հեռուստաալիքի հետ

Pars Today - Քաղաքական վերլուծաբանը զգուշացրել է արաբական երկրներին «Մեծ Իսրայելի» վերաբերյալ Սիոնիստական ռեժիմի վարչապետի երազանքի մասին։

Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերջերս սիոնիստական ռեժիմի «i24» հեռուստաալիքում Շարոն Գալի հետ հարցազրույցում հայտարարել է. «Ես գտնվում եմ պատմական և հոգևոր առաքելության մեջ և զգացմունքային առումով կապված եմ «մեծ Իսրայելի երազանքի» հետ»։ Pars Today-ի փոխանցմամբ՝ պաղեստինցի գրող, Արևմտյան Ասիայի հարցերով վերլուծաբան Աբդուլլահ Մարուֆը զգուշացրել է արաբական երկրներին «Մեծ Իսրայելի» երազանքի վերաբերյալ Նեթանյահուի հայտարարությունների հետևանքների մասին։ «Մարուֆը» չորեքշաբթի օրը «Ալ Ջազիրայի» կայքում գրել է. «Այս հայտարարությունները չեն կարող վերլուծվել այն հանգամանքներից անկախ, որոնցում դրանք արվել են. քանի որ Նեթանյահուի հետ հարցազրույց վարած լրագրողը Շարոն Գալն էր՝ հայտնի հաղորդավար և Քնեսեթի նախկին անդամ՝ Ավիգդոր Լիբերմանի գլխավորած աջակողմյան «Իսրայել Բեյթենու» կուսակցությունից։ Այս հարցազրույցում Շարոն Գալը Նեթանյահուին տվեց մի նվեր, որը, ըստ նրա, արտացոլում էր իր ողջ կյանքի երազանքներից մեկը՝ «Ավետյաց երկրի» քարտեզը։

Մարուֆը հավելեց. «Այս նվերը նույն թալիսմանն էր կամ վզնոցը, որը ծայրահեղ աջակողմյան կողմնակիցները կրում են իրենց հետ, և դրա վրա փորագրված է «Մեծ Իսրայելի» կամ նույն «Ավետյաց երկրի» քարտեզը, որը ձգվում է Նեղոսից մինչև Եփրատ։ Այս նվերը նվիրելիս Գալը Նեթանյահուին հարցրեց. «Հավատո՞ւմ եք այս տեսլականին», այսինքն «Ավետյաց երկրի» և «Մեծ Իսրայելի» գաղափարին։ Նեթանյահուն երկու անգամ անընդմեջ պատասխանեց. «Լիովին»։

Հեղինակը կարծում է, որ այս հարցի վերաբերյալ կարելի է առաջ քաշել հնարավոր երկու դեպք.

Առաջին հնարավորությունն այն է, որ Նեթանյահուն և Շարոն Գալը նախապես լիակատար համաձայնություն են ունեցել երկխոսության սցենարի վերաբերյալ, որպեսզի Նեթանյահուն կարողանա այս կերպ բացահայտել իր նոր միտումները՝ առանց դա միտումնավոր թվալու։ Այս վարքագիծը քիչ հավանական չէ Նեթանյահուի նման մեկի համար, ով հայտնի է քաղաքական խաղեր խաղալով։ Այս դեպքում նա ցանկանում էր ներկայացնել այն մարդու դեմքը, ով առաջին անգամ անկեղծորեն արտահայտում է իր ներքին համոզմունքները։ Նման մոտեցումը կարող է լինել կրոնական սիոնիստական շարժման կողմից ավելի մեծ աջակցություն ստանալու միջոց, հատկապես Գազայի վրա իր հարձակումների կապակցությամբ։

Երկրորդ հնարավոր դեպքն այն է, որ Նեթանյահուն իրականում չէր սպասում նման հարցի և հայտնվել էր մի իրավիճակում, երբ ստիպված էր ընտրություն կատարել երկու կերպարների միջև՝ աշխարհիկ կերպարը, որով հայտնի են իր կուսակցությունն ու կաբինետը, կամ կրոնական ու Թորայի կերպարը, որն այսօր ավելի է բարձրաձայնվում կրոնական աջակողմյան հոսանքների, մասնավորապես կրոնական սիոնիզմի կողմից։

Մարուֆի խոսքով՝ Նեթանյահուն հայտնի է տհաճ իրավիճակներից խուսափելու և «Մեծ Իսրայելի» երազանքի ու այլ զգայուն հարցերի վերաբերյալ վիճահարույց մեկնաբանություններից խուսափելու իր հմտությամբ։ Նա միշտ հեռու է մնացել կրոնական սիոնիստական շարժումը ներկայացնող իր կաբինետի անդամների, այդ թվում Բեզալել Սմոտրիչի և Իտամար Բեն-Գվիրի վիճահարույց հայտարարություններից. Հայտարարություններ այնպիսի առանցքների շուրջ, ինչպիսիք են Ալ-Ակսա մզկիթի վերահսկողությունը, Հորդանան գետի Արևմտյան ափի անեքսիան և Հորդանանի, Լիբանանի, Եգիպտոսի ու Սիրիայի նկատմամբ գերիշխանությունը։ Այս անգամ, Շարոն Գալի «նվերի» առնչությամբ, որը անմիջականորեն կապված էր «Մեծ Իսրայելի» գաղափարի հետ, Նեթանյահուն ուներ միայն երկու տարբերակ. կամ մանևրել ու խուսափել՝ պահպանելով Իսրայելի աշխարհիկ կերպարը, որը Բեն-Գուրիոնի ժամանակներից ի վեր սիոնիստների հպարտության պատճառն էր, կամ օգտվելով առիթից այս զրույցն օգտագործել որպես շրջադարձային կետ՝ հայտարարելու կրոնական սիոնիզմի գաղափարախոսությանը իր լիարժեք միանալու մասին, որը հիմնված է Թորայի լեգենդի վրա, իսկ այդ շարժումը դա համարում է սիոնիստական ռեժիմի ապագայի հիմքը:

 Նրա կարծիքով, Նեթանյահուն ընտրել է երկրորդ ուղին և բացահայտորեն պաշտպանում է կրոնական սիոնիստական շարժման կողմից աջակցվող կրոնական նարատիվին՝ դառնալով այս շարժման նորեկ անդամը Լիկուդ կուսակցությունից: Նեթանյահուն լավ գիտակցում էր իր խոսքերի իմաստային քաշը և յուրաքանչյուր բառ արտասանում էր միտումնավոր ու նպատակային: Նա գիտեր, որ «Մեծ Իսրայել» կամ «Ավետյաց երկիր» տերմինը ներառում է այն երկրների տարածքը, որոնց հետ իր դիվանագիտական հարաբերություններով նա միշտ հպարտացել է, մասնավորապես՝ Հորդանանը և Եգիպտոսը, որոնց հետ Իսրայելը խաղաղության պայմանագիր ունի, և նույնիսկ Սաուդյան Արաբիայի որոշ մասեր, որոնց հետ Նեթանյահուն բազմիցս խոսել է հարաբերություններ հաստատելու իր ջանքերի մասին, ինչպես նաև Լիբանանը, Սիրիան և Իրաքը։ Հետևաբար, այս տեսակետին նրա բացահայտ հավատարմությունը նշանակում է չեղարկված հայտարարել Իսրայելի նախկին ցանկացած պարտավորություն՝ թե՛ տարածաշրջանի երկրների, թե՛ աշխարհի նկատմամբ։

Հեղինակը զգուշացրել է. «Այժմ տարածաշրջանի երկրների պարտականությունն է այս խոսքերը համարել Իսրայելի քաղաքականության նոր և պաշտոնական ուղղություն. քաղաքականություն, որն այլևս չի սահմանափակվում Սմոտրիչի և Բեն-Գվիրի նման մարդկանցով։ Շրջակա արաբական երկրների նկատմամբ այս բացահայտ թշնամական մոտեցումը պահանջում է լուրջ արձագանք, քանիդեռ չեն ընդլայնվել դրա չափերը. արձագանք, որը պետք է վեր լինի դատապարտումներից, քաղաքական և լրատվամիջոցային հայտարարություններից, և հանգեցնի դաշտում իրական գործողությունների։

Նրա կարծիքով, առաջին և ամենակարևոր քայլը արաբական և իսլամական միացյալ ճակատի դեմ Իսրայելի դիրքորոշման վիճարկումն է, և միակ միջոցը, որը կարող է խաթարել այս հավասարումը, Գազայի շրջափակման ճեղքումն է։ Բայց եթե արաբական աշխարհի թույլ և խամրած դիրքորոշումը մնա նույնը, ապա Նեթանյահուն ավելի ու ավելի հեռու կգնա»։