Լեհաստանն ամբողջությամբ փակում է Բելառուսի հետ սահմանը. ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i236888-Լեհաստանն_ամբողջությամբ_փակում_է_Բելառուսի_հետ_սահմանը._ԱԳՆ
Լեհաստանն ամբողջությամբ փակում է Բելառուսի հետ սահմանը: Այս մասին հայտարարել է Լեհաստանի Արտաքին գործերի նախարարությունը:
(last modified 2025-09-11T09:15:07+00:00 )
Սեպտեմբեր 11, 2025 12:45 Asia/Tehran
  • Լեհաստանն ամբողջությամբ փակում է Բելառուսի հետ սահմանը. ԱԳՆ

Լեհաստանն ամբողջությամբ փակում է Բելառուսի հետ սահմանը: Այս մասին հայտարարել է Լեհաստանի Արտաքին գործերի նախարարությունը:

Գերատեսչությունը նշել է, որ դա պայմանավորված է Ռուսաստանի և Բելառուսի առաջիկա «Запад-2025» համատեղ զորավարժություններով, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 12-ից 16-ը։

«Որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ Բելառուսի հետ սահմանը նաև Շենգենյան գոտու սահմանն է», - ասվում է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Լեհաստանը սեպտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը ամբողջությամբ կփակի Բելառուսի հետ սահմանը։

Լեհաստանի իշխանությունները նաև հայտարարել են, որ Ուկրաինայի և Բելառուսի հետ սահմանների երկայնքով թռիչքների սահմանափակումները ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 9-ից։