Սպիտակ Տունը սպառնացել է Իրանի դեմ պատերազմին  ընդդիմացող լրատվամիջոցներին
https://parstoday.ir/hy/news/world-i243764-Սպիտակ_Տունը_սպառնացել_է_Իրանի_դեմ_պատերազմին_ընդդիմացող_լրատվամիջոցներին
Pars Today- ԱՄՆ-ի կառավարությունը մի քայլում, որն ապացուցում է նրա երկակի մոտեցումը խոսքի ազատության նկատմամբ, Իրանի դեմ պատերազմը քննադատող լրատվամիջոցներին սպառնացել է զրկել հեռարձակման իրավունքից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2026 10:51 Asia/Tehran
  • Սպիտակ Տունը սպառնացել է Իրանի դեմ պատերազմին  ընդդիմացող լրատվամիջոցներին

Pars Today- ԱՄՆ-ի կառավարությունը մի քայլում, որն ապացուցում է նրա երկակի մոտեցումը խոսքի ազատության նկատմամբ, Իրանի դեմ պատերազմը քննադատող լրատվամիջոցներին սպառնացել է զրկել հեռարձակման իրավունքից։

Pars Today-ը հղում անելով Մեհր լրատվական գործակալությանը, հաղորդել է, որ Սպիտակ Տան բարձրաստիճան մի պաշտոնյա Իրանի դեմ պատերազմին ընդդիմացող լրատվամիջոցներին մեղադրել է իրողությունները խեղաթյուրելու մեջ և սպառնացել է զրկել աշխատանքի իրավունքից։
Սպիտակ Տան դաշնային հաղորդակցության հանձնաժողովի նախագահ՝ Բրենդան Քարը X-ում գրել է․ - Լրատվամիջոցները պետք է աշխատեն հանրային շահերի ուղղությամբ, հակառակ դեպքում կզրկվեն աշխատանքի իրավունքից։
Նա նշել է, որ լրատվամիջոցները, որոնք կեղծ և խեղաթյուրված լուրեր են տարածում, այժ հնարավորություն ունեն բարեփոխել իրենց ուղին՝ նախքան աշխատանքի իրավունքի երկարաձգման ժամկետը։
ԱՄՆ-ում լրատվամիջոցների գրաքննությունն այն պայմաններում է տեղի ունենում, երբ սոցհարցումները ցույց են տալիս, որ փետրվարի 28-ին, ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ սկսված ոտնձգողական պատերազմը, շատ ատելի է ԱՄՆ-ում։ 
Վերջերս անցկացված սոցհարցման արդյունքները վկայում են, որ ամերիկացիների 53 տոկոսը, այդ թվում դեմոկրատականների 89 տոկոսը և անկախ քվեարկողների 60 տոկոսը կողմ չէ Իրանի դեմ պատերազմին։