Պուտինի ուղերձը Լարիջանիի նահատակության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i243876-Պուտինի_ուղերձը_Լարիջանիի_նահատակության_կապակցությամբ
 Հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիին ուղղված ցավակցական ուղերձում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի   Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի նահատակության կապակցությամբ։ 
(last modified 2026-03-19T17:42:01+00:00 )
Մարտ 19, 2026 21:12 Asia/Tehran
  • Պուտինի ուղերձը Լարիջանիի նահատակության կապակցությամբ

 Հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիին ուղղված ցավակցական ուղերձում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի   Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի նահատակության կապակցությամբ։ 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին. 
Խնդրում եմ ընդունեք իմ խորին ցավակցությունները ԻԻՀ Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Ալի Լարիջանիի մահվան կապակցությամբ։ 
Ես հնարավորություն եմ ունեցել բազմիցս հանդիպել այս իմաստուն և հեռատես պետական  և քաղաքական գործչի հետ, ով վճռականորեն և անսասանորեն պաշտպանում էր իր ազգի շահերը։ Նրա բարի հիշատակը որպես մեր երկրի իսկական բարեկամի, ով մեծ քայլեր է ձեռնարկել Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերային հարաբերությունների զարգացման ուղղությամբ, կմնա մեր սրտերում։
 Խնդրում եմ իմ անկեղծ ցավակցությունն ու աջակցությունը փոխանցել մահացածի ընտանիքին և հարազատներին։