Իրանի հրթիռային հարձակումն ԱՄՆ ամենահեռավոր ռազմաբազաներից մեկի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i243932-Իրանի_հրթիռային_հարձակումն_ԱՄՆ_ամենահեռավոր_ռազմաբազաներից_մեկի_վրա
ParsToday – Wall Street Journal թերթը հայտնել է, որ Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել ԱՄՆ-ի ամենահեռավոր և ռազմավարական նշանակություն ունեցող ռազմական բազաներից մեկի վրա, որը գտնվում է այս երկրի սահմաններից դուրս։
(last modified 2026-03-21T12:52:42+00:00 )
Մարտ 21, 2026 16:22 Asia/Tehran
  • Իրանի հրթիռային հարձակումն ԱՄՆ ամենահեռավոր ռազմաբազաներից մեկի վրա

ParsToday – Wall Street Journal թերթը հայտնել է, որ Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել ԱՄՆ-ի ամենահեռավոր և ռազմավարական նշանակություն ունեցող ռազմական բազաներից մեկի վրա, որը գտնվում է այս երկրի սահմաններից դուրս։

ParsToday-ի հաղորդմամբ, հղում անելով IRIB-ին, ամերիկյան Wall Street Journal-ը գրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հնդկական օվկիանոսում գտնվող «Դիեգո Գարսիա» ռազմաբազան թիրախավորել է երկու բալիստիկ հրթիռներով։

Ամերիկացի պաշտոնյաները այս թերթին ասել են, թե իբր հրթիռային հարձակումները զոհեր և վնաս չեն առաջացրել։

Wall Street Journal-ն ընդգծել է, որ այս հրթիռային հարձակման թիրախ դարձած բազան գտնվում է Իրանի տարածքից մոտ չորս հազար կիլոմետր հեռավորության վրա, ինչը ցույց է տալիս Իրանի հրթիռային կարողությունը՝ հեռահար դիրքերը թիրախավորելու հարցում։