Կանադայի վարչապետ. Մենք ԱՄՆ- ից հրաման չենք ընդունում
https://parstoday.ir/hy/news/world-i244906-Կանադայի_վարչապետ._Մենք_ԱՄՆ_ից_հրաման_չենք_ընդունում
Կանադայի վարչապետը հայտարարել է, որ Օտտավան չի նահանջի ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններում։
(last modified 2026-04-24T11:24:49+00:00 )
Ապրիլ 24, 2026 14:50 Asia/Tehran
  • Կանադայի վարչապետ. Մենք ԱՄՆ- ից հրաման չենք ընդունում

Կանադայի վարչապետը հայտարարել է, որ Օտտավան չի նահանջի ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններում։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, հերքելով այն տեղեկությունները, որ Կանադան զիջում է ԱՄՆ-ին առևտրային բանակցություններում, լրագրողներին ասել է. «Մենք չենք նահանջի այս բանակցություններում և չենք ընդունի ԱՄՆ-ի հրամանները»։

Նա ասել է. Կանադական պողպատի և ալյումինի վրա ԱՄՆ-ի սահմանած 50%  մաքսատուրքը, մեքենաների վրա սահմանված 25% մաքսատուրքը և անտառային արտադրանքի վրա բոլոր սահմանված մաքսատուրքերը նյարդայնացնող են և խախտում են կանոնները»։

Կանադայի վարչապետը պատրաստակամություն է հայտնել խոսել ԱՄՆ-ի հետ՝ «որոշ առևտրային հարցեր» լուծելու համար և հավելել է, որ որոշ առևտրային հարցեր «վերանայման փուլում են»։