Չինաստանը ջանքեր է գործադրում Իրան-ԱՄՆ հակամարտության կարգավորման համար. Վան Ին
https://parstoday.ir/hy/news/world-i245862-Չինաստանը_ջանքեր_է_գործադրում_Իրան_ԱՄՆ_հակամարտության_կարգավորման_համար._Վան_Ին
Չինաստանի իշխանությունները շարունակում են ջանքեր գործադրել Իրանի և Միացյալ Նահանգների միջև հակամարտությունը կարգավորելու նպատակով:
(last modified 2026-05-27T06:13:37+00:00 )
Մայիս 27, 2026 09:25 Asia/Tehran
  • Չինաստանը ջանքեր է գործադրում Իրան-ԱՄՆ հակամարտության կարգավորման համար. Վան Ին

Չինաստանի իշխանությունները շարունակում են ջանքեր գործադրել Իրանի և Միացյալ Նահանգների միջև հակամարտությունը կարգավորելու նպատակով:

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ դեռևս խաղաղության վերականգնման հույս կա։

«Չինաստանը մշտապես ջանքեր է գործադրում ներկայիս հակամարտությունը կարգավորելու նպատակով։ Ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններն առանցքային են», - ինչպես հաղորդում է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը, այս մասին արտգործնախարարն ասել է մայիսի 26-ին Նյու Յորքում լրագրողների հետ զրույցում:

Վան Ին նկատել է, որ երկար տարիների տարաձայնությունները մեկ օրում լուծել հնարավոր չէ, սակայն «բանակցություններում յուրաքանչյուր քայլ առաջ ավելի մեծ հույս է տալիս խաղաղության համար»։

 Նա նշել է, որ որքան շուտ ավարտվի հակամարտությունը, այնքան քիչ կլինի քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը։

Չինաստանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ   Վաշինգտոնը կձգտի հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցմանը և «հնարավորինս շուտ կվերադարձնի խաղաղությունը Մերձավոր Արևելքում»։

Նրա խոսքով՝ Չինաստանի իշխանությունները պահում են շփումները հակամարտությանը ներգրավված հիմնական կողմերի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հիմնական գործընկերների հետ։

«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է հարգել տարածաշրջանային պետությունների ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը, ապահովել քաղաքացիական անձանց և ոչ ռազմական օբյեկտների պաշտպանությունը, ապահովել ծովային ուղիների և էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգությունը, ինչպես նաև ապահովել միջուկային զենքի չտարածման ռեժիմի դրույթների պահպանումը», - ընդգծել է Վան Ին։