Իրավանի. Անվտանգության խորհուրդը պետք է խուսափի սադրիչ քայլերից
https://parstoday.ir/hy/news/world-i247306-Իրավանի._Անվտանգության_խորհուրդը_պետք_է_խուսափի_սադրիչ_քայլերից
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին քննադատել է Բահրեյնի նախաձեռնությամբ Արևմտյան Ասիայի իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի անցկացումը և հայտարարել, որ խորհուրդը պետք է խուսափի այնպիսի սադրիչ գործողություններից, որոնք կարող են թուլացնել դիվանագիտական գործընթացը կամ ավելի սրել լարվածությունը։
(last modified 2026-07-03T08:02:28+00:00 )
Հուլիս 03, 2026 11:25 Asia/Tehran
  • Իրավանի. Անվտանգության խորհուրդը պետք է խուսափի սադրիչ քայլերից

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին քննադատել է Բահրեյնի նախաձեռնությամբ Արևմտյան Ասիայի իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի անցկացումը և հայտարարել, որ խորհուրդը պետք է խուսափի այնպիսի սադրիչ գործողություններից, որոնք կարող են թուլացնել դիվանագիտական գործընթացը կամ ավելի սրել լարվածությունը։

Հղում անելով Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը, Pars Today-ը հաղորդում է, որ Իրավանին հինգշաբթի օրը     Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ առաջնահերթությունը պետք է լինի Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված փոխըմբռնման հուշագրի լիարժեք իրականացումը և համապարփակ համաձայնության հասնելու նպատակով բանակցությունների շարունակումը։

Նրա խոսքով՝ Անվտանգության խորհուրդը պետք է աջակցի այս գործընթացին, խրախուսի կողմերին լիարժեք կատարել ստանձնած պարտավորությունները և զերծ մնա այնպիսի քայլերից, որոնք կարող են վնասել դիվանագիտական ջանքերին։

Իրավանին կտրականապես մերժել է նաև Միացյալ Նահանգների կողմից հնչեցված մեղադրանքները՝ դրանք անվանելով անհիմն։ Նա նշել է, որ ԱՄՆ ներկայացուցիչը հերթական անգամ, փորձելով արդարացնել Վաշինգտոնի անօրինական գործողությունները,  Իրանի դեմ կեղծ մեղադրանքներ է հնչեցրել։

Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ն Իսրայելի հետ միասին երկու անգամ շեղվել է  դիվանագիտական ուղուց և Իրանի դեմ երկու պատերազմ է սկսել, ինչը ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի բացահայտ խախտում է և լուրջ սպառնալիք՝ միջազգային խաղաղության ու անվտանգության համար։

Իրավանին մերժել է նաև Անվտանգության խորհրդի որոշ անդամների և Բահրեյնի ներկայացուցչի մեղադրանքները՝ նշելով, որ դրանցում անտեսվում է Իրանի դեմ իրականացված ապօրինի ագրեսիան, լռություն է պահպանվում այդ խախտումների վերաբերյալ և փորձ է արվում պատասխանատվությունը բարդել տուժող կողմի վրա։

Նա ընդգծել է, որ նման երկակի չափանիշներն ու կեղծավոր մոտեցումները զրկում են այդ երկրներին ուրիշներին դատելու կամ խրատելու բարոյական իրավունքից։