Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ չեն նոր միջնորդներ. Ղազախստանի արտգործնախարար
Հուլիս 05, 2016 11:59 Asia/Tehran
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի արտգործնախարար Եռլան Իդրիսովն Աստանայում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ չէ նոր բանագնացների ներգրավում, և որ բավարար է ապահովել Մինսկի խմբի պայմանավորվածությունների իրագործումը:
«Ստեղծվել է հատուկ Մինսկի խումբ, որի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Կարծում եմ, որ հակամարտության կարգավորման համար նոր միջնորդների որոնման կարիք չկա:
Մինսկի խմբի շրջանակներում հստակ ձևակերպվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքները, ինչի համար էլ պետք է ապահովել այդ պայմանավորվածությունների իրագործումը»,- ասել է նա:
Պիտակ