Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
https://parstoday.ir/hy/news/world-i247822-Սի_Ծինփինը_բոլոր_երկրների_իրավունքներն_ու_շահերը_հարգելու_կոչ_է_արել
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ յուրաքանչյուր երկրի օրինական իրավունքներն ու շահերը պետք է հարգվեն, և չի կարելի թույլ տալ, որ աշխարհը վերադառնա «ջունգլիների օրենքին»։
(last modified 2026-07-18T08:14:25+00:00 )
Հուլիս 18, 2026 11:00 Asia/Tehran
  • Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ յուրաքանչյուր երկրի օրինական իրավունքներն ու շահերը պետք է հարգվեն, և չի կարելի թույլ տալ, որ աշխարհը վերադառնա «ջունգլիների օրենքին»։

Այս մասին հայտնում է Xinhua-ն՝ վկայակոչելով Չինաստանի նախագահի հայտարարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ։

«Արդարությունն ու արդարադատությունը պետք է պահպանվեն։ Յուրաքանչյուր երկիր միջազգային հանրության հավասար անդամ է, և յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, օրինական իրավունքներն ու շահերը պետք է հարգվեն»,-ասել է նա։ 

Չինաստանի նախագահի խոսքով՝ 190-ից ավելի երկրներ ունեն ընդհանուր ճակատագիր և պետք է համատեղ աշխատեն համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու համար։  Սի Ծինփինը նաև ընդգծել է, որ «խոշոր երկրները պետք է ավելի մեծ պատասխանատվություն կրեն»։