Իրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով
Հուլիս 23, 2026 18:20 Asia/Tehran
Իրանը, Սաուդյան Արաբիան և մյուս երկրները պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան։
Այս մասին հուլիսի 23-ին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Բոլորին քաջ հայտնի է խաղաղ ատոմի և խաղաղ ատոմային էներգիայի նկատմամբ ցանկացած պետության իրավունքի վերաբերյալ մեր դիրքորոշումը։ Եվ այդ իրավունքը պետք է ունենա թե՛ Իրանը, թե՛ Սաուդյան Արաբիան, թե՛ մյուս պետությունները», — ճեպազրույցի ընթացքում ասել է նա։
Պեսկովը հավելել է, որ աշխարհում միջուկային զենքի չտարածման վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը նույնպես «բոլորին քաջ հայտնի է»։
Պիտակ