ԱՄՆ-ն սատարում է ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններին. Ջոն Քերի
https://parstoday.ir/hy/news/world-i25312-ԱՄՆ_ն_սատարում_է_ԼՂ_հակամարտության_շուրջ_բանակցություններին._Ջոն_Քերի
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ ու քննարկել ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրը, մասնավորապես Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2016 04:36 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն սատարում է ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններին. Ջոն Քերի

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ ու քննարկել ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրը, մասնավորապես Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Այս մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

Վերջինիս խոսքով` պետքարտուղար Քերին նշել է, որ ԱՄՆ-ն սատարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին, ինչպես նաև ընդգծել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կողմերի ձեռք բերած պարտավորությունները կատարելու անհրաժեշտությունը: