Ղարաբաղի հարցում կողմերն, ավելի քան երբևէ, մոտ են հաջողությանը. Լավրովի հայտարարությունը
Հուլիս 12, 2016 11:36 Asia/Tehran
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը մոտ են հաջողությանն ավելի քան երբևէ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ադրբեջանցի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման արդյունքներն ամփոփելով:
Ընդ որում, ՌԴ ԱԳ նախարարը չի մանրամասնել Սանկտ-Պետերբուրգում հունիսի 20-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը ձեռք բերած պայմանավորվածությունների մասին: Լավրովը հայտարարել է նաև, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը Բաքվում երկկողմ հանդիպման շրջանակներում քննարկում են խնդրի կարգավորմանը ուղղված քայլերը: Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը երկօրյա աշխատանքային այցող գտնվում է Բաքվում:
Ankakh.com
12/7/2016
Պիտակ