Հուլիս 14, 2016 12:57 Asia/Tehran
  • Ղրղզստանի նախագահ. Անհրաժեշտ է ակտիվացնել ԵՄ–ԵՏՄ համագործակցությունը

Ղրղզստանի նախագահ Աթամբաեւը կողմ է Եվրասիական տնտեսական միության եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության ընդլայնամանը։

ՏԱՍՍ–ի տեղեկություններով՝ համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել հուլիսի 13-ին՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկերի հետ բանակցություններից հետո։ «Անհրաժեշտ է ակտիվացնել համագործակցությունը ԵՄ-ի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ», - ասել է նա:

Աթամբաեւը նշել է, որ նման համաձայնագիր է պատրաստվում ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ։ «Նախկինում նման փաստաթուղթ ստորագրվել է Ղազախստանի եւ Եվրամիության միջեւ։ Մեծ հույսեր ունենք, որ նման պայմանագիր հետագայում կկնքվի նաեւ Ղրղզստանի հետ», - ասել է Ղրղզստանի առաջնորդը:

news.am

14/7/2016

Պիտակ