Քենիայում ոստիկանը գնդակահարել է իր 6 գործընկերներին
https://parstoday.ir/hy/news/world-i26233-Քենիայում_ոստիկանը_գնդակահարել_է_իր_6_գործընկերներին
Քենիայում ոստիկանը գնդակահարել է իր 6 գործընկերներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2016 06:17 Asia/Tehran
  • Քենիայում ոստիկանը գնդակահարել է իր 6 գործընկերներին

Քենիայում ոստիկանը գնդակահարել է իր 6 գործընկերներին:

Նախապես հաղորդվում է, որ կրակողն աշ-Շաբաբ ահաբեկչական խմբավորման անդամ է, բայց ավելի ուշ պարզվել է, որ իրավապահներին ոստիկան է գնդակահարել:

Աղբյուրի համաձայն՝ նա ոստիկանական բաժանմունք է եկել, զենք վերցրել եւ կրակ բացել գործընկերների ուղղությամբ: Դրանից հետո հանցագործը փորձել է փախուստի դիմել, բայց ձերբակալվել է:

Իրավապահներից մեկը հաղորդել է, որ կրակողը «դժգոհ էր» եւ վերջերս հրաժարականի դիմում է ներկայացրել: Սակայն հայտնի չէ, թե ինչն է նրան մղել հարձակվել սեփական գործընկերների վրա: