Քերին և Լավրովը Մոսկվայում քննարկում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը
https://parstoday.ir/hy/news/world-i26284-Քերին_և_Լավրովը_Մոսկվայում_քննարկում_են_Ղարաբաղյան_հակամարտության_կարգավորումը
Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Ջոն Քերիի հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2016 13:36 Asia/Tehran
  • Քերին և Լավրովը Մոսկվայում քննարկում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը

Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Ջոն Քերիի հանդիպումը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA-ն, Լավրովը տեղեկացրել է, որ հանդիպմանը քննարկվելու է իրադրությունը Սիրիայում, ճգնաժամը Ուկրաինայում և Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

Ջոն Քերին նույնպես հաստատել է, որ քննարկվող թեմաների շարքում լինելու է Ղարաբաղյան հակամարտությունը: Նա ասել է, որ Լավրովի հետ քննարկելու է իրադրությունը Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները:

Հանդիպման ավարտին տեղի է ունենալու համատեղ մամուլի ասուլիս:

armedia.am

14/7/2016