ԼՂ-ի զինված ուժերում մեկնարկել են բազմաստիճան շտաբային զորավարժություններ
https://parstoday.ir/hy/news/world-i26770-ԼՂ_ի_զինված_ուժերում_մեկնարկել_են_բազմաստիճան_շտաբային_զորավարժություններ
ԼՂ-ի զինված ուժերում հուլիսի 18-ից մեկնարկել են բազմաստիճան շտաբային զորավարժություններ, որին մասնակցում են պաշտպանության բանակի վարչությունը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամանատարական կազմը, շտաբները, ղեկավարման և ապահովման մարմինները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 18, 2016 19:41 Asia/Tehran
  • ԼՂ-ի զինված ուժերում մեկնարկել են բազմաստիճան շտաբային զորավարժություններ

ԼՂ-ի զինված ուժերում հուլիսի 18-ից մեկնարկել են բազմաստիճան շտաբային զորավարժություններ, որին մասնակցում են պաշտպանության բանակի վարչությունը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամանատարական կազմը, շտաբները, ղեկավարման և ապահովման մարմինները:

ԼՂ-ի զինված ուժերում հուլիսի 18-ից մեկնարկել են բազմաստիճան շտաբային զորավարժություններ, որին մասնակցում են պաշտպանության բանակի վարչությունը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամանատարական կազմը, շտաբները, ղեկավարման և ապահովման մարմինները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, զորավարժության նպատակն է կատարելագործել զինված ուժերի ղեկավարման համակարգը, հրամանատարների ու շտաբների գործնական ունակությունները, դրանց պատրաստության և փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև բարձրացնել բոլոր օղակի ղեկավարման մարմինների մարտավարամասնագիտական կարողություններն ու բարոյահոգեբանական հատկանիշները, ներգրավված սպայակազմի՝ իրադրության գնահատման և որոշումներ ընդունելու ունակությունները, դաշտային վարժվածության մակարդակը:

Զորախաղերի շրջանակում իրականացվում է մասնակից զորամասերին կցագրված սպայակազմի մասնակի լրահամալրում, անց են կացվում մարզումներ, ստուգվում մարտական ռեժիմով աշխատելու ունակությունները:

Զորախաղերի ընթացքին և արդյունքներին ԼՂ-ի պաշտպանության նախարարությունը կանդրադառնա առաջիկայում: