Ալիեւն ու Սարգսյանը համաձայնել են շփման գծում ընդլայնել մոնիթորինգային խումբը
https://parstoday.ir/hy/news/world-i28039-Ալիեւն_ու_Սարգսյանը_համաձայնել_են_շփման_գծում_ընդլայնել_մոնիթորինգային_խումբը
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը համաձայնության են եկել Ղարաբաղում շփման գծում եւ հայ–ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգային խմբի ընդլայնման հարցի շուրջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2016 11:05 Asia/Tehran
  • Ալիեւն ու Սարգսյանը համաձայնել են շփման գծում ընդլայնել մոնիթորինգային խումբը

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը համաձայնության են եկել Ղարաբաղում շփման գծում եւ հայ–ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգային խմբի ընդլայնման հարցի շուրջ։

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

»ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ակտիվ աշխատում են Վիեննայում եւ Պետերբուրգում հանդիպումների ժամանակ ստանձնած պարտավորությունների իրականացման ուղղությամբ, որոնց նպատակն է թուլացնել լարվածությունը եւ հետագա առաջընթաց գրանցել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։

Նախագահները համաձայնության են եկել շփման գծում եւ հայ–ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգային խմբի ընդլայնման հարցում։ Պլանավորվում է շարունակել հակամարտության կարգավորման ընդլայնված բանակցությունները՝ յուրաքանչյուր կողմից բարձրաստիճան պաշտոնական անձանց մասնակցությամբ։ Դիվանագիտական ուղղությամբ առաջընթացն անհրաժեշտ է կողմերի միջեւ լարվածության թուլացման համար»,– ասել է Ուորլիքը։