Մոսկվան փորձում է ԼՂ հակամարտության կողմերին նոր փոխզիջումների դրդել. Մեթյու Բրայզա
https://parstoday.ir/hy/news/world-i29407-Մոսկվան_փորձում_է_ԼՂ_հակամարտության_կողմերին_նոր_փոխզիջումների_դրդել._Մեթյու_Բրայզա
Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերը վկայում են, որ Մոսկվան փորձում է ղարաբաղյան հակամարտության կողմերի դիրքորոշումները փոխզիջումների միջոցով միմյանց մոտեցնել,«Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան.
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2016 07:16 Asia/Tehran
  • Մոսկվան փորձում է ԼՂ հակամարտության կողմերին նոր փոխզիջումների դրդել. Մեթյու Բրայզա

Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերը վկայում են, որ Մոսկվան փորձում է ղարաբաղյան հակամարտության կողմերի դիրքորոշումները փոխզիջումների միջոցով միմյանց մոտեցնել,«Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան.

«Իմ կարծիքով, արտգործնախարար Լավրովը նախագահ Պուտինի կարգադրումով սեղանի վրա նոր առաջարկ է դրել՝ փորձելով վերամշակել այն շրջանակային համաձայնագիրը, որը մշակվել էր դեռ մեր օգնությամբ 2007-ին Մադրիդում»:

Նախկին դիվանագետի կարծիքով, մադրիդյան սկզբունքները հիմնականում փոփոխությունների չեն ենթարկվել անցած տարիների ընթացքում. «Շրջանակային փաստաթղթում արմատական փոփոխություններ չեն եղել, որովհետեւ դա խնդիրը լուծելու միակ տրամաբանական ուղին էր»:

Բրայզայի խոսքով, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները սկզբունքային համաձայնության էին եկել շրջանակային փաստաթղթի շուրջ, եւ ակնկալվում էր, որ ձեռք է բերվելու վերջնական համաձայնություն, որին հետեւելու էին վերջնական պայմանագրի մշակմանն ուղղված երկարատեւ բանակցությունները:

«Սակայն, գործընթացն առաջ չընթացավ, որովհետեւ ո՛չ նախագահ Ալիեւը, ո՛չ նախագահ Սարգսյանը միմյանց նկատմամբ չունեին բավարար վստահություն՝ քաղաքացիներին բարդ որոշումների մասին տեղեկացնելու համար»:

Բրայզայի կարծիքով, Երեւանում տեղի ունեցած վերջին շաբաթների ճգնաժամը պայմանավորված է առաջին հերթին ղարաբաղյան հակամարտության շուրջ իշխանությունների կողմից հնարավոր փոխզիջումների հետ անհամաձայնությամբ.

«Խոսքն այժմ գնում է նոր փոխզիջման մասին, որը կողմերին կմոտեցնի միմյանց: Կարծում եմ, Հայաստանի քաղաքական համակարգում որոշ մարդիկ չեն ցանկանում փոխզիջումների գնալ։ Արդյունքում՝ եղավ այս ճգնաժամը»:

news.am/

7/8/2106