Հռոմի պապը կողմ է ԼՂ հարցի դիվանագիտական կարգավորմանը
https://parstoday.ir/hy/news/world-i34618-Հռոմի_պապը_կողմ_է_ԼՂ_հարցի_դիվանագիտական_կարգավորմանը
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական կարգավորման օգտին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2016 08:30 Asia/Tehran
  • Հռոմի պապը կողմ է ԼՂ հարցի դիվանագիտական կարգավորմանը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական կարգավորման օգտին:

Այս մասին Բաքվում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Վլադիմիր Ֆեկետեն:

Նրա խոսքով՝ կաթոլիկ եկեղեցին դեմ է արտահայտվում պատերազմներին և կոչ է անում նման հակամարտությունները կարգավորել խաղաղ ճանապարհով:

Ֆեկետեն ընդգծել է, որ կաթոլիկ եկեղեցին ուղիղ ձևով չի զբաղվում Ղարաբաղյան հակամարտությամբ: Նա դժվարացել է պատասխանել, թե արդյոք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը քննարկվելո՞ւ է Հռոմի պապի այցի ժամանակ:

Հռոմի պապի ադրբեջանական այցը ծրագրված է հոկտեմբերի 2-ին:

1in.am