Լեհաստանը ՌԴ-ի պատճառով ԶՈւ-ը բերել է բարձր պատրաստվածության
https://parstoday.ir/hy/news/world-i37693-Լեհաստանը_ՌԴ_ի_պատճառով_ԶՈւ_ը_բերել_է_բարձր_պատրաստվածության
Լեհաստանը մտահոգված է Ռազմական ոլորտում Ռուսաստանի գործողություններով և իր զինված ուժերը պահում է բարձր պատրաստականության մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2016 15:02 Asia/Tehran
  • Լեհաստանը ՌԴ-ի պատճառով ԶՈւ-ը բերել է բարձր պատրաստվածության

Լեհաստանը մտահոգված է Ռազմական ոլորտում Ռուսաստանի գործողություններով և իր զինված ուժերը պահում է բարձր պատրաստականության մեջ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերևիչը` պատասխանելով Կալինինգրադում «Իսկանդեր» հրթիռային համալիրների հնարավոր տեղակայման մասին հարցին:

«Ռուսաստանի վերջին գործողությունները մեծ մտահոգություն են առաջացնում: Մենք ուշադրություն ենք դարձնում բոլոր տեղեկություններին, այդ թվում նրանց, որոնք խոսում են Կալինինգրադի շրջանում «Իսկանդեր»-ի հնարավոր առկայության մասին»,- ասել է Մաչերևիչը:

Լեհաստանի պաշտպանության նախարարը նաև ընդգծել է, որ լեհական ԶՈւ-ն և հետախուզության համակարգը գտնվում են մշտական պատրաստականության մեջ, որպեսզի երաշխավորեն Լեհաստանի անվտանգությունը: 

Armenpress.am